Կիրակի , 19 Սեպտեմբերի 2021

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օր։
Յուրովի տարբեր են ամեն տարվա սեպտեմբերի 1-երը, այս անգամ էլ՝ պատերազմից հետո, տարբերվող է այն, ուղղակի մի նոր գիտակցությամբ պիտի դպրոց մտնենք, որ հայրենիքում մեր ապրելու երաշխավորը դառնա գիտելիքը։ Այն զինանոց պիտի դառնա թե՛ մարդկային ուղեղներում, թե՛ ռազմական գործողություններում…Գիտելիքը պաշտպանական վահան պիտ դառնա, որ հաստատակամ լինի մեր անկոտրում կամքը։ Գիտելիքը խոսք չէ միայն` թղթին հանձնած, այն հայրենիքում ապրելու մեր անզիջում ձգտումն է, որ կիրառվի կյանքում` հանուն մեր խաղաղ ապրելու իրավունքի։ Գիտելիքը դիվանագիտություն է, որով հայրենիք է պահվում, միայն ճիշտ «խաղացողներ» լինեն ճշմարիտ քայլերով… Գիտելիքը կյանք է, որ դպրոց պիտի մտնի իմաստությամբ ծանրաբեռնված, այն սերտած դաս չէ, և ո՛չ արհեստականորեն բարձրացված գնահատական, որի անպիտանելությանն արդեն առնչվել ենք։ Ամեն ինչի խելացին ու որակյալը, այն կյանքում կիրառելու հմտությունը, որը մեզ կտանի դեպի նոր գիտելիքների ձեռքբերում, որով ընդունակ կլինենք փրկելու մեր անձն ու հայրենիքը։ Ճիշտ կողմնորոշել սերնդին` գիտելիքը դարձնելով ապրելու երաշխիք. սա է մեր անցնելիք ճանապարհը, որ պիտի հաղթահարենք` նաև ուսումը դարձնելով կյանքի դպրոց։
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրը, բոլոր նրանց, ովքեր իրենց քայլերով կկարողանան ապրեցնել հայրենիքը, այն կենսատու արևը, որը մեզ փոխանցած շողերով պիտի դառնա կյանքի աղբյուր՝ հայի հարատևող անսասան կամքով։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եթե ադրբեջանը գոռում է, որ իր մեջքին թուրքիան է, ապա Հայի մեջքին, իմ մեջքին Աստվածն է

Սա Հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա իր բնօրրանում արժանապատիվ ապրելու, Հայ մարդուն կյանքի իրավունքից զրկելու խախտված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով