Չորեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2021

Ինչպե՞ս և ինչու՞, ու՞մ պայմանավորվածությամբ են Հայաստանի ինքնիշխան տարածքներից ինչ-որ հատվածներ զիջում ադրբեջանին.Ս.Շիրինյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն արդեն որերորդ անգամ պահանջում են , որ ԱԺ ղեկավարությունը ապահովի ԱԱԾ տնօրենի, ԳՇ պետի, պաշտպանության և ԱԳ նախարարների, գլխավոր դատախազի ներկայությունը ԱԺ-ու, պարզելու համար, թե ո՞վ, ինչպե՞ս և ինչու՞, ու՞մ պայմանավորվածությամբ են Հայաստանի ինքնիշխան տարածքներից ինչ-որ հատվածներ զիջում ադրբեջանին։
Սակայն այդ պահանջը մնում է անպատասխան։
Արդյոք դա չի նշանակու՞մ, որ առկա է դավաճանական պայմանավորվածություն։
Թեև ամիսներ առաջ իշխանությունները առաջ քաշեցին 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունը, սակայն մինչ օրա հանձնաժողովը ձևավորված չի, հենց իշխանություններն են ամենինչ անում, ձգձգում, որ հանձնաժողովը չձևավորվի։
Հեռու եմ այն մտքից, որ այս իշխանությունների օրոք նման հանձնաժողովը իզորու կլինի բազմակողմանի, օբեկտիվ, ամբողջական և սպառիչ պատասխան տալ պատերազմին վերաբերող բոլոր հարցերին, բայց վստահ եմ, որ ավելին կիմանայինք տեղի ունեցած պլանավորված պատերազմի ու պայմանավորված պարտության մասին։
Իշխանությունն, ահա այս վախերով պայմանավորված է, որ տապալում է պաշտոնյանների ներկայությունը ԱԺ-ում, և քննիչ հանձնաժողովի ձևավորումը։
Սայաթ Շիրինյան
 

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաշինյանի այսօրվա ասածները հերթական շոուն են՝ դրսին ցույց տալու, որ իշխանությունն իրեն բարձր է պահում. yerkirmedia

Yerkirmedia.am.Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով