Չորեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2021

Ուշագրավ միջադեպ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հոր ընկերությունում. ղեկավարը ծեծել է հաճախորդին.armlur


Ուշագրավ միջադեպ է կատարվել ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագը» ընկերությունում:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Զիգզագ» ՍՊԸ պատկանող Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 24 հասցեում գործող «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութ-սրահի ղեկավար, Հրաչյա Հովհաննիսյանը 2021թ. հուլիսի 26-ին աշխատանքն իրականացնելիս, սխալ օդակլանիչ առաքելու հարցի շուրջ լեզվակռիվ է ունեցել վաճառասրահի հաճախորդ Էլլա Հովհաննիսյանի հետ:
Արդյունքում վեճը այն աստիճան է թեժացել, որ հաճախորդն ընկերության ղեկավարի վարքը ընդգծելու համար պայուսակից հանել է բջջային հեռախոսը և տեսանկարահանել է միջադեպը: Հրաչյա Հովհաննիսյանը, տեսնելով, որ իրեն նկարում են, կնոջից վերցրել է բջջային հեռախոսը և ձայնագրությունը ջնջելու նպատակով, ձեռքերով հարվածներ է հասցրել Էլլա Հովհաննիսյանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այս արարքի համար պատգամավորի հոր ընկերության ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիքի 118-րդ հոդվածի հատկանիշներով ծեծ եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորարությամբ երկրից չհեռանալու մասին:


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».ԱԺ ղեկավարը կարող է Թուրքիայի գործակալ լինել ու ոչ մեկին չի հետաքրքրո՞ւմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու կապակցությամբ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով