Չորեքշաբթի , 1 Դեկտեմբերի 2021

Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները.Արթուր Ղազինյան

Ադրբեջանը սպասեց մինչև Հայաստանը կվերանորոգի Գորիսը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը և նոր միայն տեղադրեց իր սահմապահ ուղեկալներն ու մաքսային կետերը:

Այլևս փաստ է, որ ամեն ինչ եղել է վաղօրոք որոշված, համաձայնեցված, այլապես այդ ճանապարհը կփակվեր դեռևս անցած տարվա դեկտեմբերին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարը հայտարարում է այլընտրանքային ճանապարհի վերանորոգման ավարտի մասին, նույն օրը ադրբեջանը փակում է դավաճանաբար իրեն նվիրած հայկական ճանապարհը:
Իսկ որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում են ընթացել Ադրբեջանի հետ բանակցությունները, ո՞վ է վարել այդ բանակցությունները:
Կարելի է՞ արդյոք ենթադրել, որ Նիկոլի Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է անխափան, որն հիմա օգտագործվում է երկկողմ ձևաչափով «զանգեզուրի միջանցքը» փաստացի կյանքի կոչելու և Արցախից հետո Սյունիքը ադրբեջանին հանձնելու նպատակով:
Արթուր Ղազինյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Քանի մարդ է մեկնել Հայաստանից և չի վերադարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով