Չորեքշաբթի , 1 Դեկտեմբերի 2021

Ո՞վ է հրամանատարներին տվել նահանջի հրաման և զինվորին անպաշտպան թողել թշնամու դեմ

Քչերը գիտեն, թե վերջին 2 ամիսների ընթացքում մեր բանակը շփման գծում ինչպիսի պատասխան է տվել թշնամու սադրանքներին։ Չի ասվում, քանի որ դա կբարձրացնի հայ ազգի ոգին։

Քչերը գիտեն, որ Արցախում հայկական բանակը հաճախ սատկացնում է թշնամուն։ Օրինակ, մեր 6 վիրավորի դիմաց թշնամու դիրքում 2 սպանված է լինում, իսկ դրա մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն տարածվում։ Չեն ասում, քանի որ հայ ազգը պետք է պարտվածի բարդույթով տառապի ու գլխիկոր համաձայնի Փաշինյանի ու Ալիևի գործարքի կատարմանը։
Քչերը գիտեն, թե Շուշիում նոյեմբերի 8-ից հետո թշնամին ինչքան մարդկային կորուստ է ունեցել անհայտ կրակոցներից։ Չի ասվում, քանի որ հայ ազգի մեջ պետք է տարածել միայն ուժեղ թշնամու լեգենդը։ Համոզել, թե ուժեղ թշնամին կոտորում է, մենք էլ թույլ ու անկամ ենք։
Քչերը գիտեն, թե ռուս խաղաղապահները ինչքան զոհ են տվել ադրբեջանական կողմի կրակոցներից։ Չի ասվում, որպեսզի հայ ազգի մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ռուսները կարող են նաև մեր անվտանգությունը ապահովել։ ՀՀ իշխանության նպատակն է իր ենթակա կուսակցությունների ու անձանց ձեռամբ հետևողականորեն հակառուսական քարոզչություն տանել։
Քչերը գիտեն, որ նոյեմբերի 15-ին Սիսիանի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ թշնամու ձեռնարկած դիվերսիաների ժամանակ զորքը տևական ժամանակ պաշտպանել է մեր դիրքերը՝ թշնամուն լուրջ կորուստներ պատճառելով, և միայն Երևանից գնացած խիստ հրահանգից հետո նահանջել։
Ո՞վ է հրամանատարներին տվել նահանջի հրաման և զինվորին անպաշտպան թողել թշնամու դեմ։
Ո՞վ է հայ զինվորի կյանքի ու արժանապատվության հաշվին ապահովում իր իշխանության ամրությունը՝ թշնամուն տալով հայկական պետականության բոլոր անվտանգային համակարգերը՝ բարձունքները, լճերը, ջրամբարները, գետերի ակունքները, ճանապարհները։
Նաիրի Հոխիկյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Yerkir.Թշնամին «Սմերչով» նստել է Գեղարքունիքում, մեր դավաճան իշխանությունը զորքին զենք չի տալիս․ հետախույզ

Թշնամին Սոթքի գլխին նստած է, «Սմերչն» էլ՝ մարտական վիճակում։ Հետախույզ, ազատամարտիկ Աշոտ Սեւյանը Yerkir.am-ին ասում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով