Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

ArmDaily.Ես հրապարակորեն ասել եմ՝ ճանապարհներ տալու ենք Ադրբեջանին․ Փաշինյան


«Ադրբեջանի շանտաժ ենթադրող քաղաքականությունն ասում է՝ եթե միջանցք չտաք պատերազմով կվերցնեմ, սա պետք է դնել միջազգային հանրության առաջ»,-այս մասին իր ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ֆիքսել, որ Ադրբեջանը միջանցի անուն չի տալիս»,-ասաց նա։
«Եթե Հայաստանում «տվող» իշխանություն լիներ էդ կրակոցները չէին հնչի»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար էլ իրենք ստանում են հարվածներ։
«Ես հրապարակորեն ասել եմ, որ Ադրբեջանը պետք է ճանապարհ ստանա, և իմիջիայլոց, ես հույս ունեմ լավ կհասկացվեմ, էդտեղ էլ Հայաստանը շահագրգռվածություն ունի»,-անդրադառնալով Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տալուն՝ ասաց Փաշինյանը։
«Ես չեմ հասկանում ինչու Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալ»։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com