Չորեքշաբթի , 1 Դեկտեմբերի 2021

«Հրապարակ». Փաշինյանը ստում է, ստել է ու շարունակում է ստել.Ն.Հոխիկյան

«Հրապարակ».Այս իշխանության գործունեության հետևանքով, թուրքի հետ գործարքի հետևանքով, մենք կորցրել ենք Արցախի ավելի քան 75 տոկոսը, կորցրել ենք ավելի քան 4000 հայրենակիցների՝ հայ, եզդի, հույն, ասորի։ Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այս իշխանությունը չշարունակի կառավարել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթի ընթացքում հայտարարեց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Փառք և պատիվ այն իշխանությանը, որը կպահի հայկական պետականությունը, ով թշնամուն չի տա Հայաստանի ու Արցախի տարածքները, ով կզինի հայ զինվորին։ Բայց այս մարդիկ դա չեն անի, իսկ եթե չեն անելու, ապա ինչ գործ ունեն այս մարդիկ Հայաստանի իշխանության ղեկին։ Այո, մենք հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ռեժիմի ոչնչացմանը։ Նրանք չպետք է լինեն Հայաստանի հանրապետության կառավարությունում։ Այս իշխանությունը ոչնչացրել է բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունները։ Այսօր փաշինյանական ռեժիմը հետևողականորեն տանում է հակառուսական ու հակաիրանական քարոզչություն։ Փաշինյանական օլիգարխները ինձ հրավիրում էին իրենց տներ, օֆիսներ ու խոստանում մեծ մեքենաներ, մեծ պաշտոններ։ Երբ նրանք տեսան, որ ես ու «Ազատագրական շարժման» անդամները իրենց ուղարկում ենք գրողի ծոցը, նոր սկսեցին անցել այլ մեթոդների, գործի դրեցին ֆեյքերին։ Մենք՝ «Ազատագարկան շարժումը», պնդում է, որ Փաշինյանը ստում է, ստել է ու շարունակում է ստել, հետևաբար՝ ակադեմիական ոճով այստեղ խոսելու փոխարեն մենք պիտի շատ կոշտ ձևով բռնենք նրանց թևից ու վռնդենք կառավարությունից»,- ասաց Հոխիկյանը։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վանոն առաջին ղեկավարն էր, որը իր համար դղյակ կառուցեց և Հայաստանի նման աղքատ երկրում դղյակամոլության սկիզբը դրեց…

Դավիթ Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես չեմ ուզում վատաբանել Վանո Սիրադեղյանին կամ էլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով