Կիրակի , 23 Հունվարի 2022

Մեր երկրի անունից հղված շնորհավորանքն այլ երկրներում բանի տեղ չեն դնում. Ռոբերտ Մարգարյան


Նկարում պատկերված Հայաստանի (չ)նախագահը, որոշել է ավարտին հասցնել մեր արժանապատվության փշրանքներն աճուրդի հանելու և մեզ աշխարհի ու հարևանների մոտ խայտառակ անելու կապակցությամբ ՀՀ (չ)վարչապետ ծաղրածուի կիսատ թողած գործը:
Պարզվում է, որ հիշյալ անձը վոյաժների մեկնելուց բացի ունի նաև մեկ այլ պարապ վախթի զբաղմունք: Մտնել Վիքիփեդիա, որոնել աշխարհի տարբեր երկրների ղեկավարների կեսնագրականները և աջ ու ձախ ծննդյան շնորհավորանքներ ուղարկել:
Դեկտ. 14-ին հիշյալ անձը Հայաստանի նախագահի անունից ծննդյան երկարաշունչ շնորհավորանք-ուղերձ է հղում ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Չորս օր անց այդ մասին որևէ անդրադարձ չկա ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում: Ուղերձին անդրադարձել են իրանական մի քանի կայքեր հղում անելով հայկական News.am-ին:
Նոյեմբերի 21-ին էլ (չ)նախագահը ծննդյան նման շնորհավորանք էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչն արժանանացավ նույն ճակատագրին ու մնաց առանց արձագանքի:
Միջազգային հարաբերություններից տարրական գիտելիք ունեցողն անգամ կարող է հասկանալ, թե նման շնորհավորանքների հղումը կատարվում է փոխադարձության սկզբունքով ու մեռանք ասելով, որ ծննդյան օրվա կապակցությամբ երկրների ղեկավարներին շնորհավորելու սովորությունն ավելի շատ տարածված է հետխորհրդային երկրների միջև, իսկ ԱՄՆ-ի ու Իրանի դեպքում հաստատ նման սովորություն գոյություն չունի:
Իսկ շատ վատ է, երբ մեր երկրի անունից հղված շնորհավորանքն այլ երկրներում բանի տեղ չեն դնում:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com