Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Կապիտուլյանտը Վրաստանում խոսել է անսթափ վիճակում ունեցած իր հերթական տեսլիքի մասին. Ռոբերտ Մարգարյան


Կապիտուլյանտը Վրաստանում խոսել է անսթափ վիճակում ունեցած իր հերթական տեսլիքի մասին: «Եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»:
Հողատուի հիշյալ միֆը հենց սկզբից համարեք պայթած: Բանը նրանում է, որ այս շաբաթ շահագործման կհանձնվի Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով անցնող և Պարսից ծոցը Սև ծովին ու Եվրոպային կապող միջանցքը, որի մասին օրերս հայտարարեց Բաքվում Իրանի դեսպանը:
Հիմա երևակայել, որ ադրբեջանը թույլ կտա բացառապես իր տարածքով անցնող միջանցքի համար մրցակից այլ երկաթգծի կամ միջանցքի շահագործում, որից իհրակե կարող է տնտեսապես շահել իր թշնամի երկիրը, լավագույն դեպքում կարող է համարվել մանկամտություն:
Նիկոլի տեսլիքը միայն մի դեպքում կարող է իրականություն դառնալու շանս ունենալ: Խափանվի երկրորդ նախագծի իրագործումը: Դա նույնպես անհնարին է: Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, համարձակություն, միջազգային կշիռ ու համապատասխան լծակներ: Դա այս պահին նույնն է ինչ նիկոլից պահանջել մասնակցել ծանրամարտի միջազգային մրցաշարի ու նոր ռեկորդ սահմանել:
Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելես
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Զարեհ Սինանյանի շքեղ կյանքի գինը

Խոսելով Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի ու անձամբ իր հանդեպ եղած բացասական վերաբերմունքի մասին՝ Զարեհ Սինանյանը համոզմունք …