Կիրակի , 23 Հունվարի 2022

Չհավատալ արայիկին, նիկոլն ու արայիկը պասերով հանձնում են Արցախը.Ռոբերտ Մարգարյան

Առաջին հայացքից խիստ հայրենասիրական թվացող ԱՀ նախագահ արայիկ հարությունյանի հայտարարությունը նույնքան վտանգավոր է, որքան կապիտուլյանտինը:
Նրանք պասերով մեկնարկել են բանակցային սեղանին Արցախին Ադրբեջանի հետ միայնակ թողնելու ծրագիրը, ինչը նշանակում է Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախի հարցի կարգավորման երաշխավորը լինելուց: «Արցախի՞ հարցն է, թող նրա իշխանություններն էլ գնան ու խնդիրը կարգավորեն ադրբեջանի հետ»:
Նույնիսկ այն ժամամակ, երբ որպես բանակցության լծակ ունեինք Արցախի ազատագրված 7 տարածքներն ու անվիճելի ինքնիշխանություն, Նախագահ Քոչարյանի օրոք գիտակցելով Արցախին բանակցության սեղանին միայնակ թողնելու վտանգը, Հայաստանը որպես միջազգայնորեն ճանաչված պետություն ստանձնեց հավասար իրավունքի սկզբունքով ադրբեջանի հետ բանակցելու պարտականությունը: Այսօր չունենալով որևէ լծակ Արցախին մղում են միայնակորեն բանակցության սեղանին նստել պատերազմում հաղթած ադրբեջանի հետ:
արայիկին միայնակ բանակցության սեղանին ուղարկելը, նույն արդյունքը կտա ինչ բանակցության սեղանին նստած լինի հողատու կապիտուլյանտը:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սիրտս կոտրվում է այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար.Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ գերիների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով