Կիրակի , 23 Հունվարի 2022

Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը(գործակալ օմեգա) միլիոնատե՞ր է դարձել

4rd.am
Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել: Նշենք, որ վերոնշյալ կահույքի սրահը աչքի է ընկնում ոչ միայն մոդեռն ոճով, այլև գնային բարձր քաղաքականությամբ: Մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել «Ashley Homestore Armenia»-ի ցուցանմուշների արժեքները: Նշենք, որ այստեղ մեկ գրասեղանի արժեքը սկսվում է 820 հազար դրամից: Ճաշասեղանը ութ աթոռների հետ միասին արժե 2,642,000.00 դրամ, ավելի թանկն էլ կա. բացվող սեղանն ու 10 աթոռը՝ 3,260,000.00 դրամ, կամ երկտեղանոց մեկ մահճակալի արժեքը սկսվում է 1,165,000.00 դրամից, մեկ հայելիով պահարանի գինը 1,139,000.00 դրամ է…

Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը:
Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ մեր անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին ևս մնացել են անպատասխան: Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն՝ հուսալով, որ վերջապես մեզ կպատասխանեն: Մեր հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չենք ստացել, ինչը ոչ միայն ենթադրում, այլ նաև հաստատում է, որ տեղեկությունը ստույգ է, և ոչ վաղ անցյալում ապառիկով տեխնիկա գնող Արարատ Միրզոյանն իրեն թույլ է տվել 29 մլն դրամանոց թանկարժեք կահույք գնել բրենդային խանութից:

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետով 3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Նույն հոդվածի 11-րդ կետով սահմանված է. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը, ինչը չի արվել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ».Փաշինյանի իշխանախմբի դատաիրավական պատասխանատուներն այդպես էլ պատասխանատվություն չկրեցին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կեղծ մեղադրանք առաջադրելու, հետո էլ՝ կալանավայրում դանդաղ մահվան դատապարտելու համար

«Հրապարակ».Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը, սեփական թերթում հանդես գալով կեղծանվամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էր ներքաղաքական «մեծ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով