Կիրակի , 23 Հունվարի 2022

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանին հրաժե՞շտ են տալիս.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, սա պատահական չէ. իշխանությունները ցանկանում են ազատվել Սինանյանից, և սա պարզապես հերթական պատրվակն էր տեղեկատվական հակաքարոզչություն իրականացնելու։ Իհարկե, այնպես չէ, որ Փաշինյանի համար շատ դժվար է ազատվել Սինանյանից, սակայն «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս նրան:
Նշենք, որ Սինանյանին այդ պաշտոնում նշանակելու փաստը միանշանակ չէր ընդունվել հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների կողմից, ու նրա նկատմամբ բացասական տրամադրությունները էլ ավելի են մեծացել նրա գործունեության, ավելի կոնկրետ՝ անգործության և, ընդհանրապես, Սփյուռքի հարցերով ՀՀ կողմից տարվող անհասկանալի քաղաքականության պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հենց Սերժ Սարգսյանն է սկսել պայքարը Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ բանտից ազատելով Փաշինյանին, որը դարձավ միակ լեգիտիմ ընդդիմադիրը եւ սկսեց քարոզչություն տանել Քոչարյանի դեմ». Հայկազուն Ալվրցյան. NEWS

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրականացնում են մի ծրագիր, որի համաձայն՝ Նախիջեւանն ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով