Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Դիպլոմը մի տեղ չի անցնում, մի տեղ՝ անցնում …

Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակված Ռազմիկ Պետրոսյանը մեկ օր անց պետք է ազատվի նաև այդ պաշտոնից

Վերջերս բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու սկանդալային պատմության մեջ հայտված և դրա պատճառով ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատված Ռազմիկ Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանը որոշել է վերջնականապես նսեմացնել՝ դարձնելով ծաղրի առարկա։ Այն որ Ռազմիկ Պետրոսյանի ոչ պետական ինչ-որ բուհից ստացած ավարտական փաստաթուղթը պետական նմուշի բարձրագույն կրթության դիպլոմ չի հանդիսանում հաստատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունը։ Ակնհայտորեն նա այդ հանգամանքից ելնելով է ազատվել ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից (պաշտոնավարելով ընդամենը 77 օր), քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով մարզպետի պաշտոնը հանդիսանում է պետական վարչական պաշտոն, որը կարող են զբաղեցնել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն։
Ռազմիկ Պետրոսյանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից իրեն տեղակալ նշանակելուց նրանք չեն հասցրել կարդալ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, որով նախարարի խորհրդականի պաշտոնը սահմանված է իբրև պետական հայեցողական պաշտոն, որը, համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի, կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք։
Ստացվում է, որ Ռազմիկ Պետրոսյանը, եթե իր ավարտական փաստաթղթով չէր կարող զբաղեցնել ՀՀ մարզպետի վարչական պաշտոնը, նույն տրամաբանությամբ և հիմքով չի կարող զբաղեցնել նաև նախարարի խորհրդական հայեցողական պաշտոնը։
Մնում է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, քիչ թե շատ հեղինակություն ունեցող, բոլոր պատերազմներին մասնակցություն ցուցաբերած մարդուն վարկաբեկելու և խայտառակելու համար։
Էդգար Ղազարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանուն Թուրքիայի Սփյուռքին ուրանալու ճակատագրական հետևանքը

Պատերազմի հենց ամենասկզբից Անկարան շտապեց իր լիարժեք աջակցությունը հայտնել Ադրբեջանին. Թուրքիայի բարձրաստիճան պետական այրերը՝ սկսած …