Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Փախուստի մեջ գտնվող Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Գրեթե բոլոր լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ազգադավ ծրագրերի սպասարկումն իրականացրած, իր պաշտոնավարման շրջանում իր գլխավորած երկիրը թշնամուն հանձնելու մասին հաջորդ օրը մամուլից տեղեկացած, փախուստի մեջ գտնվող Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից իրենց համար ընտրված, իրենց շահերի սպասարկու Վահագն Խաչատուրյանին։

Այդ համատեքստում ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն փաստին, որ ՔՊ-ի խմբակի նախագահին չի շնորհավորել Հայաստանի քաղաքացիների կողմից ընտրված երեք նախագահներից և ոչ մեկը. ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը։
Ի դեպ Վահագն Խաչատուրյանը Հայրենիքին դավաճանող թիմին անդամագրվել է իր երբեմնի թիմակիցներին, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանին, դավաճանելու համեստ փորձառություն ձեռք բերելուց հետո։
Էդգար Ղազարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը. հայտարարություն

Հայաստանյան 35 հասարակական կազմակերպություններ պահանջում են ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը:Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում …