Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

ՔՊ-ական Արամ Խաչատրյանը ջանք ու եռանդ չի խնայել իր աղքատիկ կենսագրությունները ճոխացնելու և հանրությանը հրամցնելու համար

Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Wikipedia հարթակում իրենց կենսագրությունները ճոխացրած ՔՊ-ականներին` այսօր կանդրադառնանք Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին:

Դիցուք՝ Արամ Խաչատրյանի վիկիպեդիան էջից տեղեկանում ենք, որ վերջինս ընդհանրապես մարզպետ էլ չէ՝ պաշտոնի փոփոխման հանգամանքը դեռևս չի խմբագրվել, և Խաչատրյանը հանրությանը ներկայանում է իբրև պատգամավոր և ուշադրություն՝ քաղաքական, ռազմական գործիչ:
Իսկ այժմ անդրադառնանք Խաչատրյանի կենսագրության այն հատվածներին, որոնց շնորհիվ էլ վերջինս նման բարձր կոչումներ է արժանացել: Ինչպես տեսնում ենք՝ մարզպետի քաղաքական կենսագրությունն այնքան էլ հարուստ չէ՝ ավագանու անդամ, ապա հեղափոխությունից հետո կարիերային թռիչք և միանգամից մարզպետի պաշտոն:Այժմ անդրադառնանք նրան, թե որ արժանիքների համար է Խաչատրյանն իրեն անվանում ռազմական գործիչ: Կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջինս մասնակցել է Արցախյան պատերազմին, ազատագրել է հայկական հինավուրց բերդեր, քաղաքներ, սակայն դա բավական հեռու է իրականությունից: Ռազմարվեստի հետ վերջինս կապված է այնքանով, որ 2010-2018 թվականներին եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ; Այսինքն` ՀՀ բոլոր շարքային ռազմագիտության ուսուցիչներն այլևս հիմնավոր իրավունք ունեն իրենց անվանելու ռազմական գործիչներ: Դեռ լավ է, որ Խաչատրյանի երևակայությունը կանգ է առել նման համեմատաբար համեստ բնորոշման վրա, և նա չի ընտրել իր համար օրինակ՝ Սպարապետի տիտղոսը:
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ական պաշտոնյաները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց աղքատիկ կենսագրությունները ճոխացնելու և հանրությանը հրամ

lurer.com
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պայքարը, հավատացնում եմ, նոր է սկսվում

Ինչքա՜ ն ծանր են տանում մարդիկ, որ վաղը Ֆրանսիական հրապարակի վրանները պիտի հավաքվեն։ Ընդամենը մեկ …