Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Նիկոլ Փաշինյանի երկրորդ կապիտուլյացիան.ելքը մեկն է

                                                                

       Եթե երկիրըընտրություն կատարելով պատերազմի եւ խայտառակության միջեւընտրում է խայտառակությունըապա նա ստանում է ե՛ւ պատերազմե՛ւ խայտառակություն:

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

 

20-րդ դ-ի մեծագույն բրիտանացու կողմից արտաբերված այս դիպուկ ասույթը մարգարեական է թվում ներկայիս Հայաստանի, իսկ ավելի ճիշտ՝ ՔՊ-ական վերնախավի համար. Արցախում ներկայումս ընթացող ռազմաքաղաքական պրոցեսները, բախումներն ու տոտալ պատերազմի նյութականացող վտանգը հաստատում են Մեծ Բրիտանիայի երբեմնի վարչապետի խոսքերի իսկությունն ու փաստում՝ այն խաղաղության օրակարգը, որն ամեն գնով առաջ էր մղվում հայաստանյան իշխանությունների կողմից, ի չիք է դարձել այլևս՝ վերածվելով համաիշխանական խայտառակության:

Ինչո՞ւ համաիշխանական, այլ ոչ թե համազգային: Որովհետև թուրքի կամ դրա մերձկասպյան սորտի հետ քիրվայություն անելու մասին ցնորամտությունները պատկանում են ոչ թե հայ ժողովրդի կամ հայաստանցիների «գրչին», այլ՝ ինքնախաբեության հորձանուտն ընկած ու երկիրը կործանող խունտայի:
Ընտրողները Նիկոլ Փաշինյանին տվել էին ոչ թե Հայաստանն ու Արցախը կործանելու, այլ երկիրը շենացնելու մանդատ, որն այդպես էլ անտեր մնաց՝ հանգեցնելով, մասնավորապես, արցախահայության առնվազը մասնակի էթնոցիդի, որ կարող է վերաճել տոտալ ցեղասպանության: Հայ ժողովուրդն ընտրում է արժանապատիվ խաղաղությունը՝ սեփական իշխանավորների երեսից, սակայն, ստանալով խայտառակություն:

Անդրադառնալ ներկա իրավիճակում ՀՀ պետական մարմինների ադեկվատության բաց մնացած հարցին, առանձնապես իմաստ չկա, քանի որ դրանց գործունեության տրամաբանությունը նույնիսկ այս օրհասական պահին լավագույնս սահմանել է նույն DJ Էդոն՝ խրոխտաբար հայտարարելով. «Մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում «խաղաղության օրակարգից» չշեղվելն է»:
Ահա սա է այսօրվա Հայաստանի միսիան նույնիսկ այն դեպքում, երբ ևս մի փոքր, ու Ստեփանակերտի բռնազավթումն ազերի խուժանի կողմից դառնալու է զուտ տեխնիկական հարց: Հայաստանը չունի ո՛չ ադեկվատ ուժայիններ, ո՛չ էլ ԱԳՆ. խոշոր հաշվով «Արաբատի» ու Չավուշօղլուի սիրառատ ժպիտների հետևանք է Արցախում կատարվողը, և ոչինչ ավելի:
Գուցե նեկայիս ճգնաժամն ինչ-որ կերպ կգտնի իր հանգուցալուծումն արտաքին ակտորների միջամտության արդյունքում: Գուցե նույնիսկ ազերիները հետ քաշվեն ելման դիրքեր, և բանն Երևանի բռնազավթմանը չհասնի գոնե միառժամանակ, սակայն այդ ամենով հանդերձ խնդիրը չի լուծվելու՝ մնալով առկախված այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի համար մեկ դեմքն է մնում թիվ մեկ կապիտուլյանտը: Մեծագույն ցանկության, անհուն հայրենասիրության պարագայում անգամ զուտ ֆիզիկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբեք կարող չի լինելու՝ լուծելու թուրքերի հարցերը, նույնիսկ սպասարկելու սեփական խաղաղության օրակարգը՝ խաղաղություն, որ մի տեսակ գերզմանային է դառնում՝ ի սկզբանե լինելով մեռելածին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր միջազգային հարթակից Արցախը հանձնեց Ադրբեջանին. Մետաքսե Հակոբյան

hraparak.am Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր …