Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Նիկոլը հասավ իր ուզածին

Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց այն՝ հետզհետե խորացող ու անհաղթահարելի դարձող վիհի գոյությունն Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում, որի մասին խոսվում էր վաղուց ու բավական փաստարկված կերպով:

Սկզբնական շրջանում, շատերը կհիշեն, հետպատերազմյան փուլում թվում էր՝ ՀՀ ու ԱՀ ղեկավարությունը միակարծիք են ու փոխկապակցված՝ հստակորեն գիտակցելով այն անելիքները, որոնք դարձել էին հետևանք պատերազմում կրած պարտության: Հետո, սակայն, ամեն բան խճճվեց ու եկավ-հասավ մի փուլի, երբ, փաստորեն, ստանում ենք նմանօրինակ հայտարարության տեքստ, որի ասելիքը հետևյալն է՝ Արցախը դատապարտում է հայաստանյան իշխանությունների թրքասիրության նոպան, պատերազմի կանխարգելման պատրվակով Արցախն ազերիներին հանձնելու մղումներն ու, եթե կուզեք, բարձրացնում ապստամբության դրոշ՝ հիմք ընդունեկով ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը:
Այսպիսով՝ Արցախը փաստացի անվստահույթյուն է հայտնել հայաստանյան իշխանություններին՝ սեփական անվտանգության երաշխիքները փորձելով փնտրել այլ տեղ, և սա՝ այն պարագայում, երբ ոչ վաղ անցյալում հենց Հայաստանն էր համարվում Արցախի ու դրա ժողովրդի անվտանգության միակ, բացառիկ երաշխավորը: Այնինչ հիմա առաջացել է անդունդ, որի հաղթահարման ուղիներն առնվազը ներկա պահին չեն նշմարվում:
Սա՞ էր Նիկոլ Փաշինյանի ուզածն, երբ նա Հայաստանում իշխանափոխություն էր անում: Սրա՞ համար էին ամբոխները դուրս եկել փողոց ու հեղափոխություն անում, իսկ Սփյուռքն էլ՝ միահամուռ աջակցում:
Ո՞վ կարող է այսօր ասել, թե ինչ է լինելու հայ ժողովրդի արցախյան հատվածի ճակատագիրը ոչ միայն մի քանի տարի հետո, այլև թեկուզ հենց վաղն, եթե Բաքուն որոշի սադրել ու պատերազմ սկսել Արցախի դեմ: Նոր պատերազմի դեպքում Ստեփանակերտը կարո՞ղ է ակնկալել Երանի օգնությունը՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի օրակագ է առաջ տարվում Հայաստանում: Կասեն՝ մենք խաղաղություն ենք ուզում Ադրբեջանի հետ ու մարտի դաշտում միայնակ կթողնեն Արցախը: Եթե Հայաստանը տալիս է Արցախն, Արցախը հրաժարվում է ենթարկվել Երևանի քմահաճույքներին ու Բաքվի պահանջին՝ ստանալու Արցախն առանց արցախցիների, ապա առաջ է գալիս անվտանգության երաշխավորի բաց մնացող հարցը, քանի որ առանց այդ երաշխավորի Արցախում ցեղասպանություն կամ բռնի տեղահանում կարող է տեղի ունենալ, որն, ի դեպ, նույնպես ցեղասպանության մի տարր է:
Այս պայմաններում Արցախին այլ բան չի մնալու, քան ապավինել Ռուսաստանի ողրամածությանը՝ հույսով, որ գոնե այդպես հնարավոր կլինի փրկել մնացորդը: Արցախը որպես իր հովանավոր կարող է ընդունել ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին՝ նկատի ունենալով նաև խաղաղապահների գործոնը: Իսկ թե ինչպես կարձագանքի այդ գաղափարին նույն Ռուսաստանը՝ հատկապես նկատի ուենալով ռուս-ուկրաինական հակամարտությունը, մնում է միայն կռահել:
Նիկոլ Փաշինյանը հասավ իր ուզածին՝ սեպ խրելով Հայաստանի ու Արցախի միջև, օտարացնելով հայաստանցուն ու արցախցուն, խլելով Արցախից իր անձնագիրը, որը բացառապես կապույտ էր:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ամենաբարձր միջազգային հարթակից Արցախը հանձնեց Ադրբեջանին. Մետաքսե Հակոբյան

hraparak.am Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր …