Կիրակի , 5 Փետրվարի 2023

«ԳԻԺ ԽԱՂԱԼՈՎ» ԻՆՉ ՈՒԶՈՒՄ՝ ԱՆՈՒՄ ԷՐ …

hraparak.am Մի ժամանակ անընդհատ արծարծվում էր մամուլում, որ Նիկոլը գիժ է։ Այդ ժամանակ դա Նիկոլի կողմից վիրավորանք չէր ընկալվում, որովհետև այդ ժամանակ դա նրան «ձեռք էր տալիս»: Գրում, ասում, խոսում, ծիծաղում էին ու թեթև էին նայում այն ամենին, ինչ նա անում էր։ Ասենք՝ երբ հարձակվում էին եկեղեցու վրա, իսկ դրա հետևում բոլորն էլ գիտեին, որ կանգնած է Նիկոլը՝ մարդիկ որպես Նիկոլի չարաճճիություն կամ անկարգություն էին համարում ու չէին պատկերացնում, որ դրա տակ քաղաքական ենթատեքստ կա, պետական ուղղորդված քաղաքականություն։ Երբ դատարանների, դատավորների դեմ էր ուղղորդում, էլի հանդուրժում էին, կատակում՝ դեղերը չի խմել։ Դրա շուրջ Նիկոլը չէր արձագանքում, որովհետև մի պարզ բան գիտեր՝ մարդիկ ներողամիտ են գժերի ու երեխաների հանդեպ։ Տեսավ, որ «իր տրյուկները» լավ անցնում են, անցավ պետական կառույցներին։ Ավերեց նախարարությունները, քանդեց կայացած բուժհիմնարկները, սահմանամերձ շրջաններում ծննդատներ փակել տվեց, էլի մարդիկ ժպտում էին՝ գիժա էլի․․

Ուշադիր հետևել եմ երկրակործան նրա քայլերից հետո սոցիալական ցանցերի գրառումներին։ Երբ սրան, նրան ցուցադրաբար իբր ասֆալտին էր փռում, մարդիկ գրում էին՝ էլի դեղերը չի խմել։ Նույնիսկ տեսանյութ էր շրջանառվում, թե Աննան ինչպես է նրան ինչ որ բան փոխանցում, ու գրում էին , որ դա դեղ է։ Ոչ մի արձագանք Փաշինյանների կողմից։ Արձագանք չէր լինում, որովհետև «գիժ խաղալով»՝ ինչ ուզում, անում էր։ Սահմանադրական դատարանն էլ գրիչի «գժական պատմությունով սկսեց» ու իր ուզածն անցկացրեց։ Մարդիկ ներում էին նրան, չէին չարանում ոչ թե նրա համար, որ Նիկոլին շատ էին սիրում կամ չեղած տեղներով փող էին ստանում նրանից, այլ որովհետև գժի նկատմամբ ոչ ոք չի չարանում, մինչև այն պահը՝ երբ դանակը չի առնում ու ընտանիքներ, տներ մտնում։ 
Եկավ նաև այդ պահը։ Երբ գիժն այլևս չէր անցնում։ Զոհասեղանին դրվեց հայրենիքը, հող հայրենին, մատղաշ զինվորները։ Ազգի ոսկե գենոֆոնդը մորթվեց։ Մայրերի ձեռքին իրենց որդիներից «մի բուռ ոսկոր մնաց»: Գիժ խաղալն այլևս չէր անցնում, մարդիկ ոտքի են ելնում, արթնանում քնից։ Ու համոզված եմ՝ եթե ողջ աշխարհն էլ կանգնի Նիկոլի կողքին, նրան հեռացնելու են, որովհետև բաժակն արդեն լցվել է գժովցած գինուց։ Ու հիմա, ուշադրություն դարձրեք՝ ինչ ապականություն, պղծություն, ստորություն, ազգային արժեքների ոչնչացում կատարվում է, հրապարակում են, որ անողը գիժ է եղել։
Եռաբլուրն են պղծում, ասում են՝ գիժ էր։ Կոմիտասի դիմաքանդակն են պղծում, ասում են՝ գիժ էր, Հիսուսի արձանն են պղծում՝ եթե բան չեն էլ ասում, մարդիկ մտածում են, որ երևի մի գիժ է արել ու հետևից չեն ընկնում։ Գժերին միշտ ներում ու լռում են։ Համենայն դեպս սթափ ուղեղներ շատ կան ու գրում են՝ այս ի՞նչ է վերջին տարիներին ինչ պղծվում է, անողը գի՞ժ է։ Գժությունը տեղափոխվել է այլ դաշտ, իմացեք։ Մարդիկ մի գժով թատրոն այլևս չեն գնում։ Գժերին միշտ ներում են։ Հիմա շուրջբոլոր ինչ կատարվում է, գցում են գժերի վրա։ Այդպես և՛ անվնաս է, և՛ արդյունավետ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ.Սևակ Հակոբյան

Մեր տղերքին անուն-ազգանունով տանում եք բանակ, անանուն բերում դնում եք հողի տա՞կ Պաշտպանության նախարարությունը թքած …