Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Հիմա ամերիկացի կոնգրեսականներին է՞լ է Մակունցը ոստիկանութjան ձեռքը հանձնելու…


Ինչո՞վ է զբաղվում նորմալ դեսպանն այս կամ այն երկրում: Զբաղվում տվյալ երկրում սեփական երկրի ու ժողովրդի օրակարգի առաջխաղացմամբ և թշնամի կամ հակառակորդ երկրի կամ երկրների՝ այդ երկրում իր երկրի դեմ ուղղված գործունեության հակազդմամբ:
Այն, որ Լիլիթ Մակունցն երբեք նորմալ դեսպան չի եղել, հայտնի փաստ է. չունի ո՛չ դիվանագետի կրթություն, ո՛չ էլ համապատասխան պրակտիկա: Բայց պարզվում է՝ Մակունցը ոչ միայն նորմալ դեսպան չէ, այլև հայերի հետ կապ չունեցող մեկն է և ԱՄՆ-ում զբաղված է թուրք-ազերիական տանդեմի պլանների իրականացմամբ:
Մասնավորապես՝ համացանցը ցնցել է Մակունցի մասնակցությամբ մի տեսանյութ, որում տիկինը շրջապատված է ամերիկյան ոստիկաններով. Մակունցն ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը մասնակցած ամերիկահայ երիտասադներին։ Սրանից առաջ էլ փորձել էր հասնել հայ ռազմագերիների ազատ արձակման համար պայքարող երիտասարդների ձերբակալությանը:
Գուցե ոմանք վերջին տարիներին Հայաստանի գլխին եկած դժբախտություններում կմեղադրեն նաև Սփյուռքին ու, մասնավորապես, ամերիկահայությանն ու նույն ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին: Կմեղադրեն թուլության, ունեցած ազդեցության թուլացման, Հայաստանի հանդեպ սառնասրտության համար: Բայց մեղադրողներն առաջին հերթին պետք է իրենց աչքի առաջ ունենան հենց այս դեպքը, պետք է ունենան Մակունցի վարքը՝ հասկանալու համար, թե ինչի հետ է այսօր բախվում նույն ամերիկահայությունը: Սփյուռքի պայքարող հատվածին ամերիկացի ոստիկանների ձեռքն է տալիս ոչ թե ասենք թուրքական կամ ադրբեջանական դեսպանատունն, այլ՝ հայկականը: Սա մի երևույթ է,որը չես կարող որակավորել, քանի որ նույնիսկ բառարանները կհամրանան:
Մակունցը ԱՄՆ-ում Թուրքիայի ու Ադբեջանի դեսպանատներից գումա՞ր է ստանում ծրարով, գաղտնի: Այլապես ինչո՞ւ պետք է սպասարկի ազերիների օրակարգն ու փորձի ձախողել հայկականը:
Օրինակ՝ հայտնի է դարձել, որ ավելի քան 60 կոնգրեսականներ պահանջում են զգալիորեն մեծացնել ՀՀ-ին ու Արցախին տրամադրվող օգնությունը: Նամակով դիմել են հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, միաժամանակ 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին ու Արցախին՝ դիմագրավելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցված հումանիտար և անվտանգության ճգնաժամերը։
Հիմա ամերիկացի կոնգրեսականներին է՞լ է Մակունցը ոստիկանութjան ձեռքը հանձնելու…
Քանի դեռ մակունցներն են ներկայացնում դրսում Հայաստանը, որևիցե լավ բանի ակնկալիք ունենալ պետք չէ: Միաժամանակ պետք է հասկանալ, որ Մակունցն, անկասկած, ինքնագլխություն չէ, որ դրսևորում է, այլ՝ հավատարմություն՝ սեփական թիմի նկատմամբ: Նա ընդհանուր թրքամետ կուրսի մեջ է, որն իրենից ենթադրում է առաջին հերթին Սփյուռքի ու դրա կառույցների ոչնչացում:
Մակունց Լիլիթը թուրքական գործակալի վարք է դրսևորում՝ առաջ բերելով առնվազը ողջամիտ կասկածներ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

blognews. Մակունցն ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի ծպտյալ ներկայացուցիչ է և զբաղված է հայկական օրակարգը փլուզելով

blognews.am Ադրբեջանցիների գործակալը Համացանցում տարածվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը …