Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

Ե՞րբ կբոքսեն Ալենին


ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առիթը բաց չթողնելով ու հետ չմնալով իր թիմակիցներից՝ Ալեն Սիմոնյանն է շնորհակալություն հայտնել Ոստիկանությանը «իրենց աշխատանքի համար», իսկ դիտարկմանը՝ ոստիկանությունը բոքսում է քաղաքացիներին՝ Սիմոնյանը արձագանքել է․ «Խնդրում եմ ձեր լեքսիկոնից հանեք «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։ Մի դեպքը ընդհանրացնել պետք չի։ Ես ոստիկանության գործողությունները համաչափ եմ համարում»։
Ալենն, իհարկե, ստում է՝ սովորության համաձայն փորձելով տեսախցիկների առջև՝ հավասարակշիռ պետական այր թվալ: Բայց փաստն այն է, որ ոստիկանները այս օրերին հասցրել են բոքսել ոչ թե մեկին, այլ բազմաթիվ ցուցարարների այն տարբերությամբ, որ տեսախցիկը ֆիքսել է կոնկրետ այդ դեպքը՝ բաց թողնելով մյուսները:
Նիկոլ Փաշինյանն, անկախ Ալենի խոսքերից ու լեքսիկոնից, ոստիկանական ուժերի առնվազը 90%-ը հանել է ընդդիմության դեմ՝ փորձելով կասեցնել անկասելի դարձած գահավիժումը:
Եթե Ալենի պնդումները, թե իբր ընդդիմությունն օրակարգ ու ասելիք չունի, համապատասխանում են իրականությանն, ինչո՞ւ է ցուցարարների թիվն օրեցօր շատանում, իսկ ոստիկնական ուժերն էլ՝ անբավարար թվում:
Իսկ ունե՞ր Նիկոլն օրակարգ, երբ Սերժին էր մերժում:
Ուներ թերևս, իսկ թե կոնկրետ ինչ ուներ, այն ժամանակ գիտեին Ալենն ու մարդկանց մի նեղ շրջանակ: Արցախը Ադրբեջանին հանձնելն էր, Հայաստանն էլ թրքացման ճանապարհով տանելը, որի մասին, ցավոք, հանրությունն միայն հիմա է տեղեկանում՝ այսքան զոհերից ու տառապանքից հետո:
Ընդդիմության օրակարգը մեկն է՝ առանց Նիկոլ Հայաստանը, և դա լիուլի բավարար է՝ պատկերացում կազմելու ապագայի մասին, որը կգա միայն այն ժամանակ, երբ Նիկոլն է՛լ վարչապետ չլինի, Ալենն էլ՝ ԱԺ նախագահ:
Խոշոր հաշվով այլևս միևնույնն է, թե այս կամ այն ՔՊ-ականն ինչ է ասում, կամ ալեններն ինչ են բարբաջում: Իշխանությունները հոգեվարքի մեջ են, և դա նրանք էլ են շատ լավ գիտակցում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com