Չորեքշաբթի , 25 Մայիսի 2022

Փաշինյանը ինչի համար է հայհոյել հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին


Օրեցօր ավելացող քաղաքացիներն այլևս չեն պատրաստվում մանիպուլացվել և Փաշինյանին հեռացնելու պահանջի մեջ, կարծես, վճռական են։ Նման տպավորություն է ստեղծվում նաև քաղաքական լիդերիների ու թիմերի շրջանակներում, իսկ դա մեկ բան է նշանակում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի օձիգը գնալով սեղմվում է նրա պարանոցի շուրջ։
Այս հանգամանքներով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ տեղեկացնելու, որ հնարավոր է ժողովրդի նկատմամբ ուժային գործողություններ մղելու որոշում կայացվի։ Հասկանալով Փաշինյանի մտադրությունները՝ ներկաները զեկուցել են, որ ոստիկանության բարձրաստիճան սպաները, մարզային վարչությունների ղեկավարները և, առհասարակ, հարյուրավոր ուժային կառույցների ներկայացուցիչներ, չեն պատրաստվում դիմել ուժային գործողությունների և, որ ցանկացած պահի պատրաստ են աշխատանքից հեռացման դիմումներ գրել, եթե Փաշինյանը կկայացնի ժողովրդի վրա ուժ կիրառելու որոշում։
Մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների արգումենտներն այնքան համոզիչ են եղել, որ տեղեկանալով իրականության մասին՝ Փաշինյանը սկսել է հայհոյել վերջիններիս, սպառնացել նրանց ու բոլոր այն սպաներին, որոնք կփորձեն չկատարել ուժ կիրառելու իր որոշումը։ Հանդիպումը արդյունք չի տվել, քանի որ Փաշինյանն այլևս ի վիճակի չի եղել տիրապետել իր հույզերին ու դուրս է վռնդել ներկաներին։
alternativ.am
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան խայտառակությունը

Մեկնաբանելով Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման արդյուքնները՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում մեծապես ողջունել է այդ հանդիպման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով