Չորեքշաբթի , 25 Մայիսի 2022

Հոլանդիա այցելելու իմա՞ստը

Մինչ ոստիկանական զորքերը բիրտ ուժի կիրառմամբ փորձում են ճնշել ընդդիմության բողոքի ակցիաներն ու նոսրացնել հանրահավաքներին ու երթերին մասնակիցների թիվը, վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով գնացել է Հոլանդիա:
Ուշագրավը, սակայն, ոչ թե Հոլանդիա կատարած այցն է, այլ այդ այցի մանարամսները: Տեղի հայկական համայնքն ու կազմակերպությունները Փաշինյանին դիմավորել են սուլոցներով՝ «Դավաճան», «Հավերժ անեծք՝ դավաճանին» և այլ լոզունգներով:
Փաշինյանը, սակայն, անկոտրում է մնում՝ ձևացնելով, թե ոչինչ չի կատարվում: Մայիսի 11-ին, օրինակ, Հաագայում այցելել է Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ ու հանդիպել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Գովաբանելով Հայաստանի ներդրումային դաշտն ու բիզնես անելու համար ստեղծված պայմանները՝ Փաշինյանը տեղի գործարարներին հրավիրել է՝ ներդրումներ կատարելու Հայաստանում:
Նմանօրինակ հանդիպումները նման այցելությունների ընթացքում սովորական երևույթ են: Կարևոր է հասկանալ, թե դրանք ինչ իրական բովանդակություն են կրում կամ ռեալիզացվելու ինչ հավանականություն ունեն՝ հատկապես հաշվի առնելով պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Բիզնեսի համար ամենակարևոր ու ամենաէական հանգամանքն այս կամ այն երկրի կայությունն է ու, ինչու ոչ, վստահությունը քաղաքական իշխանությունների նկատմամբ: Այս առումով Հայաստանն ի՞նչ առաջարկելիք բան ունի եվրոպացի ներդրողներին:
Փաստն այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստան հոսած արտաքին կապիտալաներդրումները ռեկորդային անկում են գրանցել՝ չնայած ժամանակին խոսվում էր դաշտի ազատականացման շնորհիվ ձեռք բերվելիք գրավչության մասին՝ «Սաշիկի հերն անիծենք, որ ներդրումներ գան» տրամաբանությամբ ու կարգախոսներով:
Ո՛չ սաշիկների հերն անիծեցին, ո՛չ էլ, բնակնաբար, ներդրումներ եկան. հետհեղափոխական շրջանը Հայաստանում աչքի ընկավ իր բացառիկ տուրբուլենտությամբ, իսկ դրա հետպատերազմյան փուլը՝ քաոսով:
Մի դեպքում, երբ այս իշխանություններին չեն վստահում անգամ հայերը՝ ներսի ու դրսի, հոլանդացին, ֆրանսիացին, ամերիկացին կամ ասենք մոնղոլն ինչպե՞ս պետք է վստահի: Ինչպե՞ս բերեն-փող ներդնեն մի երկրում, որի իշխանությունները խոսում են թուրքերին տարածքներ զիջելու մասին, որտեղ դատաիրավական համակարգը խայտառակ վիճակում է, որտեղից ուղղակի փախչում են, անկում է ապրում բնակչության գնողունակությունը: Դեմոկրատիան հո հացուպանիր չէ՞, որ գործարարը դնի ու ուտի: Գործարարին պետք է կայուն միջավայր, կանխատեսելիություն՝ առնվազը միջնաժամկետ հեռանկարում, մինչդեռ ոչ ոք այսօր Հայաստանում չգիտի, թե վաղն ինչ է լինելու, իսկ թուրքական ներխուժում կարելի է ակնկալել ամեն օր ու ամեն պահ:
Հոլանդիաներ այցելելու, անիմաստ ձևեր թափելու փոխարեն իշխանությունները պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու հեռանան կամ այնպիսի մի բանաձև առաջարկեն, որ բավարարի բոլորին ու հանգեցնի ներքին համերաշխության ու կայունության:
Ոչինչ չի արվում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանում ԱՄՆ դեսպանը պետք է վտարվի երկրից

Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով