Չորեքշաբթի , 25 Մայիսի 2022

4 տարի անց, Սեռժը և իր հհկ-ն պայքարում են նիկոլին իշխանությունից հեռացնելու համա՞ր, լու՞րջ…Ա. Իսկանդարյան

 


Հայաստանյան քաղաքական իրականությունից գոնե մի քիչ գլուխ հանող ցանկացած մարդ կփաստի,որ փաշինյան նիկոլը նախկին նախագահ սեռժ սարգսյանի քաղաքական նախագիծն ա:
Հենց Հայաստանի նախկին ղեկավարն էր «աճեցրել» ընդդիմադիր նիկոլին և 2013-ից սկսած նրան «կերակրելով» նիկոլին դարձրել ընդդիմության միանձնյա ու լեգիտիմ առաջնորդը:Միայն իշխանության վարչական ռեսուրսի շնորհիվ հնարավոր դարձավ,որ 2017-ի ընտրություններում «Ելք»դաշինքը անցնի Հայաստանի խորհրդարան , «դեմոկրատական» երկրներում կարգն է այդպիսին:
Դրա համար նիկօլը շատ կրքոտ էր աշխատում և ընդդիմության համախոհների հետ հանդիպումներից հետո ԱԱԾ-ին էր հանձնում ռեժիմի տապալման պլանների իր թեժ քննարկումների ձայնագրությունները։
Ընդհանրապես հայկական ղեկավարությունները շատ են սիրում թատերական ներկայացումներ խաղարկել։Եվ պետք է արժանին մատուցենք ՝ բեմադրությունների որակը տարեցտարի բարելավվում է։ «Էլեկտրիկ Երևանի» համեմատ 2018 թվականի թավշյա «հեղափոխությունը» պարզապես գլուխգործոց էր։
Վերանայեք 2018-ի գարնանային բողոքները, հեղափոխականի անձնական պահպանությունում կանգնած են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները,էլ քանի՞ նման դեպք գիտենք,որ մերժվող իշխանության ուժայինները նման գործողություններ կատարեն:Իսկ ի՞նչ էր գրված օսիպյանի ձեռքից նիկօլին փոխանցվող գրառումներում։
Ինչու՞ սեռժի փեսաին(միշիկին) պատկանող լրատվամիջոցներն ամբողջ հոգով սատարեցին ցուցարարներին, ինչու՞,ո՞վ կարա բացատրի:
Ինչու՞ սաշիկը և մնացածները չճնշեցին «վերահսկողությունից» դուրս եկող” նիկօլին,մտածելու/վախենալու բան չունեի՞ն:Ինչու՞ էր յուրաքանչյուրի վրա հատորներով դոսյեներ ունեցող սերժը անխղճորեն հանձնվել,բայց մնում էր ղեկի՞ն, չէր կարողանում նիկօլի դեմ պայքարե՞ր։
Հրապարակներում հավաքվածները նույնիսկ չհասկացան,որ խաղամոլ, թմրամոլ սերժի կողմից Հայաստանը աշխարհաքաղաքական կազինոյում «զերոյի» վրա էր դրված։
Զավեշտալի էր թվում նաև «հեղափոխական» ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանի պաշտոնական հայտարարությունը, ով կտրականապես հերքեց սերժի հաշիվները կալանավորելու համար Երևան ամերիկյան դաշնային բյուրոյի ներկայացուցիչների ժամանման մասին լուրերը։Ինչու՞ այդպես պաշտպանել բռնապետին, որի արտասահմանյան հաշիվներում,ամենահամեստ հաշվարկներով,ավելի քան 7 մլրդ դոլար գոյություն ունի, թե՞ Հայաստանն սոցիալ-տնտեսական խնդիրներ արդեն չունի։Կամ սա էր Արևմուտքի այն կարթը,որին գամված էր սերժը։
Իսկ հիմա՝ 4 տարի անց, սեռժը և իր հհկ-ն պայքարում են նիկոլին իշխանությունից հեռացնելու համա՞ր, լու՞րջ…
Աղասի Իսկանդարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինձնից բացի, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ՝ քաղաքական բնույթի հարցերով․ ինչու՞ դրա մասին չեն խոսում․ ԱԱԾ նախկին տնօրեն

Civilnet-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով