
Անհասկանալի է, թե այդպիսի առաքելություն ունեցող ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ինչու է իրեն ստրկատեր զգում և սեփական նախաձեռնություններ ներկայացնում մինչև 4.000 ուսանող ունեցող համալսարանի ուսանողներին կեսին “վաճառելու” վերաբերյալ։
Այս տարօրինակ հանգամանքներում հարուցված քրեական գործով ձերբակալվել են Թոռնիկի ապօրինություններից տուժած անձինք, սակայն ազատության մեջ է ոչ միայն նա, այլև ապօրինի գաղտնալսողը (չի բացառվում կրկին նա), հատվածաբար մոնտաժողը (չի բացառվում կրկին նա) և ձայնագրությունը տարածողը (չի բացառվում կրկին նա):
Այս զավեշտալի պատմությանը ես դեռ կանդրադառնամ։
Source: USAArmenia