Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

Ընդդիմությունը զենքերը վայր է դնում. կմարսե՞ն

Իշխան Սաղաթելյանը գրեթե սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ պատրաստվում է վերադառնալ խորհրդարան:
«Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում, կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը… Խորհրդարան վերադառնալու եմ, ես իմ մասին եմ ասում այս պահին, որովհետև դաշինքում ամբողջական որոշում չունենք»,-ասուլիսի ժամանակ ասել է Սաղաթելյանը:
Աշո՛ւշտ, Սաղաթելյանի խոսքերում կա ռացիոնալության մեծ չափաբաժին՝ հաշվի առնելով այն, որ շարժման հենց ամենասկզբից նույն շարժման առաջնորդները հայտարարեցին իրենց բուն նպատակի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հնարավորությունը բացառելու մասին, և եթե այդ նպատակին հասնելու համար ընդդիմադիրներից պահանջվելու է պայքարել ոչ թե փողոցում, այլ ԱԺ պատերից ներս, այդ օրակարգը չի կարող դատապարտելի համարվել՝ առնվազը քաղաքագիտության ու ռեալ պոլիտիկի տեսանկյունից:
Բուն հարցը, սակայն, այստեղ այն է, թե Սաղաթելյանի խոսքերն ինչպե՞ս կընկալվեն հանրության ընդդիմադիր հատվածի ու հենց փողոց դուրս եկած պայքարող զանգվածի կողմից՝ նկատի ունենալով այն, որ առնվազը վերջին օրերին ընդդիմության հիմնական պահանջներից մեկն էր դարձել, եթե ոչ ամենահիմնականը, Նիկոլի հեռացումը: Ավելին՝ ցույցերի ու բողոքների մասնակիցների թվի մեծությունն արդյունք է հենց այդ օրակարգի առաջ քաշման: Նիկոլին հեռացնելու, ՔՊ-ին իշխանական լծակներից զրկելու համար են մարդիկ մերկ ձեռքերով պայքարում պետական ուժային մեքենայի դեմ:
Կասկածից վեր է, որ պայքարողների առնվազը մի հատվածի կողմից Սաղաթելյանի խոսքերը կարող են գնահատվել որպես թուլության, անսկզբունքայնության նշան, և պայաքարը կարղ է մարել: Մյուս կողմից՝ հետաքրքիր կլիներ իմանալ ընդդիմադիր շարժման մյուս թևի՝ ՊՈՒ-ի դիրքորոշումը՝ խնդրի վերաբերևյալ: Արդյոք Արթուր Վանեցյանի հիվանդանալու մասին տեղեկությունը, որ օրեր առաջ գցվեց դաշտ ու որի հիմքով, փաստորեն, Վանեցյանն այլևս փողոց դուրս չեկավ, պայմանավորվա՞ծ բան էր, թե՞ իսկապես խնդիրն առողջապահական է, այլ ոչ թե քաղաքական: Համենայն դեպս՝ իրադարձությունների որոշակի սինքրոնությունը հուշում է, որ չի կարելի բացառել կապը:
Եթե պայքարը չլուծի Նիկոլի հեռացման խնդիրն, ապա ընդդիմությանը հասցվելու է լուրջ հարված, և մեծ հարցական է լինելու այն, թե հաջորդ անգամ, երբ խնդիր ծագի՝ քաղաքական պայքարը փողոց տեղափոխելու, քանի՞ մարդ կարձագանքի խորհրդարանական ընդդիմութան կոչին:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլը Վովայի մա՞րդն է

Հայտնի է դարձել, որ Դատախազությունը կրկին չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական …