Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

Ինչու Դոն Պիպոյին չեն թողնում մտնել Հայաստան. եղբոր սպանության վրեժն ու հետախուզումը. Armlur

ArmLur.am-ը տեղեկացել է, որ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի, նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սակայն ուշագրավ է, որ Արթուր Ասատրյանը Հայաստանում չէ: Իսկ ինչ քրեական գործով է քրեական հեղինակությունը հետախուզման մեջ:
ArmLur.am-ի տեղեկություններով Արթուր Ասատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հանցավոր համագործակցություն ստեղծելու համար, որով փորձել է ճնշել իր դեմ ոտնձգություններ կատարած խմբի հանցավոր ակտիվությունը։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այսպիսի մեղադրանքն իսկապես աբսուրդ է, քննչական մարմինը հանցավոր համագործակցություն է որակել Դոն Պիպոյի կողմից իր անվտանգության համար թիկնապահներ պահելը։ Այսինքն, գործով ոչ մի ապացույց չկա հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ։
Ասում են, որ Արթուր Ասատրյանի նկատմամբ կատարվող քայլերը որևէ իրավական հիմք չունեն, այս ամենը արվում է նրան Հայաստանից հեռու պահելու համար, որպեսզի չգա Հայաստան և չլուծի իր եղբոր՝ Լալայի սպանության վրեժը։ Զարմանալի է, որ շուրջ մեկ տարի առաջ կատարված Լալայի՝ Արմեն Ասատրյանի սպանությունը բացահայտելու փոխարեն իրավապահ համակարգը գնում է նրա եղբորը՝ Պիպոյին Հայաստանից մեկուսացնելու ճանապարհով։
Մանրամասները՝ տեսանյութում




Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

SHAMSHYAN. Դանակահարություն՝ գործարար «Լֆիկ Սամոյին» պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար …