Երկուշաբթի , 27 Հունիսի 2022

Եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա…

 


Կարդում եմ Վարդազարյան Ռուբենի և Ջհանգիրյան Գագիկի զրույցի ձայնագրության վերաբերյալ կարծիքներ: Ողբալի է Հայաստանի տարածքում բնակվողների վիճակը: Գնահատականը՝ դեգրադացում:
Ուրեմն, վերջիններիս (նրանց զգալի հատվածին) չի հետաքրքրում ձայնագրության իմաստը, չի հուզում ձայնագրությամբ բացահայտված դատական համակարգում տիրող իրավիճակը, երկրի ապագան: Նրանք քննարկում են, ձայնագրողի ճիշտ կամ սխալ լինելը: Թե բա ձայնագրելը սխալ է:
Բա ճիշտը ո՞րն է:
Արցախ ու Արծվաշեն հանձնե՞լը:
Հազարավոր զոհե՞րը:
Կորսված Հայրենի՞քը:
Մահացող ա՞զգը:
Ի դեպ, եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա, Հայաստանում էլ՝ Ազգ, այլ ոչ գողականներից և ջայլամներից կազմված բնակչություն կապրեր: Իսկ Վարդազարյան Ռուբենի սխալն այն է, որ ձայնագրության հրապարակումն ուշացրել է և այն պայմանավորել է տարատեսակ (այդ թվում անձնական) բնույթի հանգամանքներով:
Կարեն Հեքիմյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Քայլականներից» ո՞ր մեկն է համարձակվում ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ…

Այս գիշեր Փառուխում զինված ընդհարմամբ պատռվեց կեղծ խաղաղասիրության դիմակը։ Սյունիքից սկսած` շարունակաբար մինչև Արցախի Փառուխ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով