Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

Մանվել Գրիգորյանին եւ Արցախի հերոսներին, Արցախն ազատագրածներին վարկաբեկելով, կեղծ շոուներ սարքելով, սկսվեց Արցախի հանձնումը թշնամուն


Այսօր Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի
ծննդյան օրն է։ Առիթներ եղել են եւ մասնակցել եմ նրա ուրախություններին․․մի տեսակ <վախենալու> մարդ էր, բայց, պահի տակ զգում էի, որ երեխայի պես է , շատ պարզ էր շփումներում․․ԱԺ դահլիճում զուգահեռ շարքերում էինք նստում, Նիստերից առաջ , երբ մտնում էի դահլիճ, ինքը, հիմնականում, արդեն նստած էր լինում իր տեղում․․։ Այն օրերին, երբ ընդհանուր բարեւում էի եւ նստում, անմիջապես նեղանում էր եւ արձագանքում․«Մարգարիտա ջան, /անունս միշտ ամբողջությամբ էր ասում/, վա՞տ ենք իրար հետ, խռո՞վ ես»; Ասում էի՝ չէ, պարոն գեներալ, անմիջապես երկրորդում էր՝«Բա որ վատ չենք, ի՞նչի մի կարգին, հավեսով, ջիգյարով չբարեւեցիր»․․․Սիրում էր, որ անվանական բարեւեմ, ձեռքը սեղմեմ․․․Չէ, մենք մոտ հարաբերություններ չունեինք, չեմ կարող պարծենալ, բայց զգում էի, որ հատուկ հարգալից է․․․Մի օր էլ լուսահոգի Ռոմիկը եկավ, թե՝ «Մարգարիտա ջան, արի գեներալի սենյակ, քեզ հրավիրում է»․․․։
Զարմացա, անգամ սենյակի տեղը չգիտեի․․Ռոմիկի հետ գնացինք․․Ներսում Սեյրան Սարոյանն էր, Մանվել Գրիգորյանը եւ էլի մարդիկ․․Մտա թե չէ, հանդիսավոր ոտքի կանգնեց․․Զարմացած էի․․Ինձ մեկնեց այս մեդալն ու գրքույկը եւ ասաց․ «Շնորհավորում եմ քեզ, դու արժանի ես մեր 5-րդ Բրիգադի 25 -ամյակի մեդալին»։ Ախր, պարոն գեներալ, ես ո՞ւր, ձեր 5-րդ հաղթական , Արցախ ազատագրած հերոսական բրիգադը ուր, ես ո՞նց եմ արժանի․․․«Թույլ չտվեց շարունակեմ։ Ձեռքս սեղմեց ու ասաց․«Մարգարիտա ջան, ես կռվի գինը գիտեմ, ես զինվորին հեռվից եմ ճանաչում, լավ կռվողին, դու զինվոր ես, էլի, քո կռիվն էլ ուրիշ դաշտում ա»։
Ի՞նչ իմանար Արցախի հերոսը, որ էսօր էդ կռվի դաշտը նույնն է, նույնը՝ հանուն Արցախի, նաեւ իր ազատագրած Արցախի, որ էսօր կտրտվում եւ հանձնվում է ժամանակին Մանվելի անունից անգամ սարսափող ադրբեջանին․․․
Նաեւ Մանվել Գրիգորյանին եւ Արցախի հերոսներին, Արցախն ազատագրածներին վարկաբեկելով, կեղծ շոուներ սարքելով, սկսվեց Արցախի հանձնումը թշնամուն եւ, ցավոք դեռ շարունակվում է․․․
Ուշացումով ասեմ՝ շնորհակալ եմ , պարոն գեներալ, 5-րդ Բրիգադի բոլոր տղերքին՝ հարգանացս հավաստիքը․․
Մարգարիտ Եսայան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլը հասավ իր ուզածին

Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց այն՝ հետզհետե խորացող ու անհաղթահարելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով