Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

ԱԱԾ-ն «մուկ տշելով» է զբաղվում. ինֆորմացիոն տեռորի ճանկերում


Հայաստանում վերջին տարիներին հատկապես լրջագույն խնդիր է դարձել համացանցային տիրույթում անձի պաշտպանվածության հարցը: Դեռևս հեղափոխությունից առաջ շատերի առաջ ծառացած խնդիրն է՛լ ավելի արմատավորվեց 2018-ից հետո, երբ հատկապես սոցիալական ցանցերն ու կեղծ համացանցային ռեսուրսները դարձան այն հիմնական գործիքակազմը, որի միջոցով հանրության շրջանում սկսվեց տարածվել ատելություն, թշնամանք, հայհոյանք և այլն: Արդյունքում շարքային քաղաքացին, իսկ ամենից հաճախ հենց անմեղ մարդիկ դարձան այդ ամենաթողության հիմնական զոհերը՝ ստիպված լինելով սեփական մաշկի վրա զգալ համապատասխան իրավապահ մարմինների, բայց առաջին հերթին ԱԱԾ-ի անգործության դառը հետևանքները:
ՀՀ իրավապահներն ի վիճակի չեն կամ ուղղակի չեն ցանկանում հայտնաբերել ու պատժել այն մարդկանց, որոնք կանգնած են ֆեյք էջերի, կեղծ ռեսուրսների ու դրանց միջոցով իրականացվող տեղեկատվական տեռորի հետևում, ինչը լրջագույն կասկածներ է հարուցում:
Տեղեկատվական անվտանգությունն այն առաջնային հարցն է, որի խնդիրներով անմիջականորեն ու լուրջ կերպով զբաղվում են նորմալ երկրների անվտանգության մարմինները: Մեզանում, ցավոք, ԱԱԾ-ն առնվազն այս իմաստով հիմնականում անգործության է մատնված՝ զբաղված լինելով բացառապես իշխանությունների քաղաքական պատվերների կատարմամբ: Եթե հայհոյում են այս կամ այն չինովնիկին, ապա գործին կպնում են «չեկիստները», եթե զոհի դերում հանդես են գալիս սովորական քաղաքացիները կամ սփյուռքահայերը, ապա նույնիսկ հույսն է մեռնում, որ կհայտնաբերվեն մեղավորները:
Ինչի՞ հետևանք է սա:
Սա տեղի է ունենում այն պարզ պատճառով է, որ ԱԱԾ-ն գրեթե երբեք իր տեղում չի եղել ու չի լինում: Միշտ էլ քաղաքական պատվեր կատարելուց բացի հիմնականում ուրիշ ոչինչ չեն արել, ինչի պատճառով երկիրը հայտնվել է ինֆորմացիոն տեռորի ճանկերում: Քաղաքակիրթ երկրներում նման բան երևակայելն անգամ անիրական է, իսկ Հայաստանում՝ միանգամայն բնական՝ նկատի ունենալով այն նորատիվները, որոնց հետևում են համապատասխան մարմինները՝ իշխանությունների լուռ համաձայնությունը ստանալով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով