Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

Հիմա հզոր բանակ ստեղծելու ժամանակ չունենք և ոչ էլ` ճկուն դիվանագիտություն, գոնե Աստված լսի մեզ…

Հետաքրքիր է ու ցավոտ, որ Հայաստանի իշխանությունների առաջարկով ՀՀ զինվորական ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից, թշնամին էլ հարձակվում է տարբեր կողմերից։ Բաց աչքերով տեսանելի է, որ հայտնվել ենք ծուղակում։ Երևի մեր սրտերը քար են դարձել, այն էլ` ապառաժ քար, որ դիմանում ենք բոլոր սադրանքներին, մեր դեմ լարած որոգայթներին…

Ինչո՞վ է մեղավոր արցախցին, որ հայտնվել է արտաքին ու ներքին թշնամիների թիրախում։ Թշնամու հայացքը Արցախի շատ կարևոր բարձունքների, հաղորդակցական ճանապարհ/միջանցքների վրա է… Իշխանությունների գործը ճկուն դիվանագիտությունն է, որը չունենք, երկրի պաշտպանության համար հզոր բանակ է պետք, բայց կազմալուծեցին, կարելի է ասել` համարյա չունենք, այս երկրի համար զոհաբերվելուն պատրաստ, ցավոք, զինվորականն է, տառապանք կրողը` գիտակից ժողովուրդը։ Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում` նորից կորցնե՞լ…Ինչպես էլ լինի, կորցնողը մենք ենք` հասարակ ժողովուրդը… Բայց ո՞վ չգիտի, որ մենք սովոր ենք մեր մեծ վշտից պատերը ճանկռոտել, մեր ատամները կրճտացնել, մեր աղեկտուր ձայնը հասցնել երկինք…
Հիմա հզոր բանակ ստեղծելու ժամանակ չունենք և ոչ էլ` ճկուն դիվանագիտություն, գոնե Աստված լսի մեզ…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով