Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

Արցախի նախագահը հրամայել է տարհանել Լաչինի համայնքների բնակիչներին, վերցնել տների բանալիները, անվնաս փոխանցել ադրբեջանական կողմին


«Փաստարկ» լրատվականի աղբյուրները հայտնում են, որ այսօր` 03.08.2022-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր մոտ է կանչել Լաչինի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին։
Հարությունյանը հրահանգել է անաղմուկ կազմակերպել մարդկանց տարհանումը նշված համայնքներից, նրանց ձեռքից վերցնել տների բանալիները, որպեսզի մարդիկ տները չայրեն և անվնաս փոխանցեն Ադրբեջանական կողմին։
Նախորդ օրը «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչներին կոչ էր արել այրել իրենց տները, եթե իրենց պարտադրեն լքել բնակավայրերը։ Գրիգորյանն իր հորդորը բացատրում էր նրանով, որ ադրբեջանցիների համար այրված տունը «հարամ է» համարվում և նրանք այդ բնակավայրերում բնակություն չեն հաստատի։
Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն էր հրավիրել։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները

Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով