Ուրբաթ , 12 Օգոստոսի 2022

Սա վերջն է, եթե ուզում ենք ապրել ու մնալ աշխարհի երեսին որպես պետություն …


Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան
Երբեք հայը այսքան ծանր վիճակում չի եղել։ Ճիշտ է, մեր պատմության մեջ եղել են դավաճաններ, բայց թրքամեդ իշխանություն, որ միայն ու միայն մտածի դարավոր թմնամու շահերի մասին ու անտեսի իր երկրի, իր ազգի շահերը՝երբեք չի եղել։
Եթե կառավարության նիստի ժամանակ, համար մեկ թրքամեդը, բացահայտ ասում է, որ մեր սահմանների յուրաքանչյուր տարածքում Ադրբեջանը որտեղից ուզի կարող է ելք ու մուտք անել, կամ գլուխ է գովում, որ Արցախում այլեւս ՀՀ զինվոր չկա, ուրեմն մենք էլ, սրա թեթեւ ձեռքով հանձնված ենք թուրքին։

Սա վերջն է, եթե ուզում ենք ապրել ու մնալ աշխարհի երեսին որպես պետություն ուրեմն վճռական ոտքի ելնենք ու պահանջենք այս հայակործան իշխանության հրաժարականը։ Եթե չէ, ուրեմն, բացեք ձեր տան դռները թուրքի առջեւ ու սպասեք անթասիբ մեռնելու։
Նարինե Մնացականյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով