Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը

Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը

Այս խոսքերի հեղինակը խաղաղությունը` պատերազմի, պատերազմը` պարտության վերածած հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանն է։
Այս խոսքերը նա արտաբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հայրենակործան կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո` ՀՀ պաշտպանության նախարարության ապաստարանում պատսպարված։
Նրա քողարկումն ապահոված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այժմ գտնվում է բանտում։ Այդ ճակատագրից չեն կարող խուսափել բոլոր նրանք, ովքեր սրան այդ օրը և դրանից հետո, բանտ նետելու փոխարեն փորձում էին պաշտպանել համաժողովրդական ցասումից։ Այդ ցասումը չի վերջացել, այն ավելի է խորացել և ուժեղացել։ Ոչ ոք չի կարող վահան հանդիսանալ սրա համար` հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացում նոր դավադիր ազգադավություններ անելու համար։
«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ։
Մենք այլևս թույլ չենք տալու ազգագործան սրիկային` կատարել նոր քայլ։ Մենք փրկելու ենք մեր երկիրը`խաբեությամբ իշխանությունը զավթած և այդ իշխանությունը թշնամուն ծառայեցնող խուժանի կեղտոտ ճանկերից։
Խաղաղության, հզորացում և բարեկեցություն ենք բերելու մեր երկրին ու ժողովրդին։
Օգոստոսի 23-ը պատմական օր է հայ ժողովրդի պատմության մեջ` 1990 թվականից։ Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի նաև հայ ժողովրդի պատմության մեջ 2022 թվականից։ Այդ օրը բոլորը հայերը կլինեն Հանրապետության հրապարակում` տեր կանգնելու իրենց արժանապատվությանը, իրենց անկախությանը և իրենց երկրին։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկո՛լ, ժողովուրդը երեկ եկել էր քո հետևից

Hraparak.Մի բան անվիճելի է։ Եթե մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդի անունից, իրեն համարում …