Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել Գլխավոր դատախազություն


Armlur.am-ը գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացավ ժամը 10:00-ին գլխավոր դատախազությունը: Մեզ հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանը չի ներկայացել:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրել էր Գլխավոր դատախազություն, հիմքում նշվում է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

ArmLur.am–ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: Տեղեկությունը հաստատեց …