Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Հակոբ Սիմիդյանի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին.armlur

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների եւ սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին:
Մասնավորապես, Փաշինյանը տեղյակ է, որ շատ հանքատերեր իրենց արտոնյալ են զգում Սիմիդյանի օրոք: Բացի այդ, Հակոբ Սիմիդյանը նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվող շինարարությունների թեմաների մեջ է ակտիվ ներգրավված:
Մեզ հասած տեղեկություններով՝ նա է Հայաստանում փաստացի համակարգում ֆուտբոլի ուղղությունը՝ որպես կառավարության կողմից ոլորտ «գործուղված» համակարգող: Այստեղ եւս անհասկանալի բաներ են տեղի ունենում, ինչի համար էլ Սիմիդյանը հայտնվել է ուժայինների ուշադրության կետրոնում: Այսինքն՝ այս մասով էլ կան զեկուցումներ: «Մտավախություն ունե՞ք, որ ուժային կառույցները ինչ-որ բաներ կբացահայտեն նախարար Սիմիդյանի մասին, ու արդյո՞ք Սիմիդյանը մտադիր է հրաժեշտ տալ նախարարի պորտֆելին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ծայրից ծայր աբսուրդ է»: Իհարկե, ժամանակը ցույց կտա աբսուրդի ժանրի նրբությունները»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞վ է զբաղված Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը․․․

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ԱՆՊՏՈՒՂ ՄԻ ՃԻԳ Հոկտեմբերի 28-ից 31-ը …