Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Սասուն Միքայելյանը փրկում է սեփական հետույքը


«Զինվորական էլիտա» դարձած Սասուն Միքայելյանն է մեկնաբանել այս օրերին արցախյան գեներալների շուրջ ընթացող պրոցեսները՝ կոնկրետ ձևակերպված ու կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցերին տալով գլխավորապես խուսափողական պատասխաններ, իսկ ա՛յ հարցին,թե Նիկոլ Փաշինյա՞նն էլ պետք է պատասխանատվության կանչվի՝ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատար լինելու հիմքով, Միքայելյանը պատասխանել է. «Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել, պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի. 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա»:
Սասուն Միքայելյանի՝ Նիկոլ Փաշինյանի նկատամբ դրսևորած «խստասրտությունը», իհարկե, ձևական է, քանի որ ինքը՝ Սասուն Միքայելյանը, բնավ կամիկաձե չէ:
Չլիներ Նիկոլի բարի կամքը, Սասունը շարունակելու էր կյանքի բարիքներին հեռվից նայողի կարգավիճակում մնալ, մինչդեռ այսօր ինքն ու որդին բուրգի գագաթին են: Մյուս կողմից՝ նրա տրված խուսափողական պատասխանները հուշում են, որ գեներալների նկատմամբ հարուցված գործերի հարցում Սասունը բնավ վստահություն չունի ու շատ լավ գիտի Շուշիի անկման իրական պատճառները, պատերազմի ելքի մասին նախապես ձեռք բերված պայմանվորվածությունները. հենց այդ իմացության արդյունքն էր Սասունի կրավորական կեցվածքը պատերազմի ժամանակ, հերոսանալու ցանկության բացակայությունը:
Մյուս կողմից Փաշինյանին ևս հարկ եղած դեպքում պատասխանատվության կանչելու անհրաժեշտության մասին բարձրաձայնելիս Սասունն ընդամենը փորձել է թողնել անաչառ ու հայրենասեր սպայի տպավորություն՝ միաժամանակ դե ֆակտո պնդելով, որ գեներալների նկատամբ ներկայումս իրականացվողը բացառապես օբյեկտիվ բնույթ ունի: Մի կողմից՝ փորձել է ինչ-որ կերպ դեմքը փրկել, մյուս կողմից՝ շառից ու փորձանքից հեռու լինել:
Ինչ վերաբերում է սեփական անձի նկատմամբ Սասունի դրսևորած «դաժան» վերաբերմունքին, ապա սա բացարձակ սիմուլյանտություն է, քանի որ դավաճանելու կամ դավաճանվելու, ինչ-որ բան այնպես չանելու կամ հերոսանալու համար նախ մարդ պետք է պատերազմին մասնակցած լինի, իսկ Սասունը, ինչպես հայտնի է, պրակտիկորեն մասնակցություն չի ունեցել ռազմական գործողություններին. թուրքերը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին վիրավորել էին Սասունին…
Իհարկե, նոր չէ, որ պետք է բացահայտել Սասուն Միքայելյանի իրական էությունը: Նա հասցրել է ապացուցել, որ մորթապաշտ ու ստրկամիտ մեկն է, որի համար ճշմարտությունը չափելի ու որոշելի է միայն սեփական կոմֆորտի աստիճանով:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ական պատգամավորի անիմաստ նախաձեռնությունը

Փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել սեփական նախաձեռնության ոչ անիմաստ լինելը, որով նախատեսվում է բոլոր պատգամավորների համար …