Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կազատվի պաշտոնից. Armlur


ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի, անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում փոխարինել Վահրամ Դումանյանին:
Կ
Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն փորձեց ստանալ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից: Ի պատասխան մեր հարցադրման` նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մխիթար Հայրապետյանի հետ, սակայն մեր զանգերն ու նամակները մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ ավեի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը ԲՈՒՀ-երի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ եւ իր դժկամությունն է հայտնում, ասելով, որ նա եւս դեմ է, եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ: Բացի դա գաղտնիք չէ Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ Արցախյան 44-օրյա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով