Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիները ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից։
Նա նշել է, որ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, դա փաստ է և մեր ԶՈւ-ն աշխատում է այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ։
«2021-ի մայիսի 12-ին 40 քկմ տարածք օկուպացրել են, էս պահի դրությամբ ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է դուրս գան մեր տարածքից և այդ ագրեսիան չենք ճանաչելու։
«ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրոբլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրոբլեմ՝ անվտանագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։
Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ:
Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև ասել է, որ հպարտ է, որ կա թիմ, ԱԺ մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս, որ ինքը կրի այդ պատասխանատվությունը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սուրեն Պապիկյանը՝ նահանգապետի կաբինետում. արժե՞ ակնկալիքներ ունենալ

Սուրեն Պապիկյանի այցը՝ ԱՄՆ, նրա հանդիպումները, մասնավորապես, Կանզասի նահանգապետի ու ամերիկյան զինվորականների հետ Հայաստանում հետաքրքիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով