Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Նիկո՛լ, ժողովուրդը երեկ եկել էր քո հետևից

Hraparak.Մի բան անվիճելի է։ Եթե մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդի անունից, իրեն համարում էր ժողովուրդ, այլևս, մեղմ ասած,  արդեն բարոյական չէ, որ ինքը իրեն նույնացնի ժողովրդի հետ ու Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնի։ Բազմիցս է Փաշինյան Նիկոլը հայտարարել․

«Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»։
Ժողովուրդը երեկ եկել էր քո հետևից։ Էլ չես կարող ասել՝ հազար, տասը հազար մարդ էր։ Տասնյակ հազարավոր մարդկանց բողոքի ձայնը սարսափեցրեց քեզ ու դու ինչ որ անանուն թաքստոցից տևական ընդմիջումից հետո  լայվ մտար։  Ասում ես՝ թող ժողովուրդը ինձ դատապարտի ու գնդակահարի։ Նման բաներ ասելը քեզ թույլատրելի է, եթե մեկ ուրիշը ասի՝ քրեաական հոդված սարքել կտաս՝ վա՜յ բա, բռնության կոչ են արել։ Բայց դա դու ես ասել՝ եթե ժողովուրդը ուզում է՝ թող գա ու հրապարակում ինձ գնդակահարի։ Ժողովուրդը եկել էր։ Ու՞ր էիր, ինչու՞ հրապարակում չէիր։ Գայիր ու հրաժարական տայիր կամ հայտարարեիր, որ այլևս ժողովրդի անունից խոսելու, գործելու իրավունք չունես։
Ինչու՞ ես երկարաձգում պաշտոնավարումդ։ Ուղտը չոքել է դռանդ։ Քայլ արա։ Եթե մտածում ես, որ նորանոր սադրանքներով, ազգային ժողովի շոուներով կարող ես ժողովրդին լռեցնել, սխալվու՜մ ես։ Վաղուց ազգային ժողովդ վեր է ածվել ժողովրդի համար ատելի մի անընդունելի  վայրի, որտեղ պատերազմական արհավիրքների, տասնյակ հազարավոր զոհերի, հաշմանդամների ֆոնին խամաճիկներդ լնդախառն խրխնջում, ու կեղծ բարոյական խրատներ են  կարդում։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը եղել է քաղաքացիների պահանջով եւ փակ էր լուսաբանման համար

 hraparak.am Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքացիների միջեւ: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով