Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

Հանուն Թուրքիայի Սփյուռքին ուրանալու ճակատագրական հետևանքը

Պատերազմի հենց ամենասկզբից Անկարան շտապեց իր լիարժեք աջակցությունը հայտնել Ադրբեջանին. Թուրքիայի բարձրաստիճան պետական այրերը՝ սկսած Էրդողանից, անմիջապես ողջունեցին Բաքվի ագրեսիան՝ հայտարարելով, որ Բաքվի պահանջները միանգամայն արդար են, և Թուրքիան կանգնած է իր եղբոր կողքին:

Թուրքիայի վարքագիծն ադեկվատ մարդկանց համար, իհարկե, անակնկալ չի կարող համարվել, իսկ հարցերը, որոնք առաջ են գալիս՝ թուրքերի արտահայտած կեցվածքի հետ կապված, նախևառաջ ուղղված են Հայաստաին՝ կապված վարվող թրքամետ քաղաքակնության հետ:
Հարց է առաջանում՝ եթե Թուրքիան դրսևորում է նույն վարքագիծը, ինչ 44-օրյա պատերամզի ժամանակ, ապա այդ պատերազմին հաջորդած փուլում Հայաստանի՝ Թուրքիայի հանդեպ որդեգրած քաղաքականությունն ինչո՞վ պետք է արդարացնել:
Ռուբեն Ռուբինյանի ու Քըլըչի բազմաթիվ հանդիպումների ու հեռախոսազրույցների ադյո՞ւնքն է սա:
Հայաստանը, շատ ցանկանալով կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ըստ էության, նվազագույն մակարդակի է հասցրել Սփյուռքի հետ հարաբերությունները, որը Թուրքիայից հիմնական պահանջատերն է: Դա արվել է, ըստ էության, շահելու Թուրքիայի որոշակի չեզոքությունը, չեզոքացնելու Անկարայից եկող վտանգը՝ չնայած իշխանություններն այդպես էլ չկարողացան մինչև վերջ բացատրել, թե ինչպես կարող է Թուքիայի առաջ ծնկելը բերել Թուքիայի հետ մերձեցման:
Արդյունքում Հայաստանը ոչինչ չշահեց, այլ ընդամենը կոտրեց իր ողնաշարն ու սեպ խրեց Սփյուռքի հետ հարաբերություններում՝ հարաբերություններ, որոնց բարձր մակարդակը կարող էր այսօր օգնել Երևանին՝ միջազգային հանրութան կողմից ստանալու ավելի մեծ ու հստակ աջակցություն:
Հետաքրքիր է՝ այսքանից հետո է՞լ են իշխանությունները խոսելու Թուրքիայի հետ հարաբերությունների՝ ամեն գնով կարգավորելու անհրաժեշտության մասին, այսքանից հետո է՞լ են Սփյուռքի հետ հարաբերությունները տորպեդահարվելու՝ հանուն աննյութական ինչ-որ բանի, որն երբեք չի ռեալիզացվելու:
Հայաստանը պատերազմից պետք է լրջագույն դասեր քաղի, եթե, իհարկե, կարողանա այն վերապրել, քանի որ դատելով ամեն ինչից ՝ պատերազմը հետզհետե սկսում է կրել գոյաբանական մասշտաբներ, և բնավ պարզ չէ՝ կհաջողվի՞, արդյոք, այս անգամ հաղթահարել ազգային մեծ արհավիրքը, թե՞ Հայաստանի բնակչությունն ինքը կդառնա Սփյուռքի մի մասը՝ երկիրը թողնելով թշնամու ողորմածությանը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, ինչու…

Նիկոլ Փաշինյանի՝ նոր կապիտուլյացիա ստորագրելու մասին խորհրդարանական հայտարարությունը, որը նա հնչեցրել էր ադրբեջանական հուժկու ռազմական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով