Ուրբաթ , 30 Սեպտեմբերի 2022

44-օրյա պատերազմի պատմության կրկնությո՞ւնն է մեզ սպասվում

 


Հայաստանի շուրջ սրված անվտանգային միջավայրը օրախնդիր է դարձրել Հայաստանի իշխանությունների գործունակության խնդիրը: Երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ փաստացի պատերազմից հինգ պակաս է, իշխանությունները տառացիորեն ոչինչ չեն անում՝ հարցը լուծելու համար: Միակ բանը, որ արվում է, ինչ-որ մեղավորներ փնտրելն ու գտնելն է, սեփական ձախողումները սրա-նրա «վզով փաթաթելն» ու չքմեղանալը, թե եթե ընդդիմությունն այնպիսին չլիներ, ինչպիսին, որ է, Հայաստանի վիճակն ավելի լավ կլիներ:
Մինչ թուրքերն ու իրանցիները միասին սահմանին կուտակել են մոտ 90000-անոց զորախումբ՝ զինված ամենավերջին ու արդյունավետ զինատեսակներով, պատրաստ՝ հենց Հայաստանի հողում լուծելու միմյանց հարցերը:
Պատերազմից անցել է 2 տարի ժամանակ: Սա այն ժամանահատվածն է, որը լիովին բավարար էր՝ հայկական բանակը կրկին զինելու, համալրելու ու թուրք-ադրբեջանական նոր ագրեսիային պատշաճորեն դիմակայելու: Այնինչ, բացի Ալենի համար նոր պադավատ առնելուց կամ պարգևավճարներ շռայելուց իշխանությունները ուրիշ ոչինչ չեն արել:
Սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններն ու դրանց հետևանքով գրանցված հարյուրավոր զոհերը ցույց տվեցին, որ եթե բանակը նորմալ չզինվի, եթե ժամանակակից զենք չհայթայթվի, ապա բացի մսաղացից Հայաստանն ուրիշ ոչինչ չի ստանալու անխուսափելի դարձած պատերազմում, քանի որ ժամանակակից պատերազմներում հաջողություն արձանագրելու համար միայն քաջարի զինվորի գործոնը բավարար չէ, ինչի ապացույցը թերևս 44-օրյա պատերազմում Արդբեջանի տարած հաղթանակն է. ադրբեջանցի զինվորը նույն վախկոտն էր, բայց քանի որ զենք ու տեխնիկա ուներ, հաղթեց:
Հիմա մի կողմից՝ հայկական բանակի սպայական անձնակազմն է կրճատվել, մյուս կողմից, բոլոր խնդրանքները՝ օտարներին՝ Հայաստանը զինելու, անարձագանք են մնում: Այս իրավիճակում, իշխանությանն ի՞նչ է մնում անել:
Նորմալ իշխանությունը, տեսնելով այն ավերն ու ողբը, որ բերել է սեփական երկրի գլխին, գոնե հիմա, երբ կա շատ քիչ ժամանակ, կամովին կհեռանար ու կազմակերպելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ երկրում սահմնադրական ճանապարհով իշխանափոխության հիմք կստեղծեր՝ նախապես հրաժարվելով անձամբ մասնակցել ընտրություններին՝բարոյական իրավունքի բացակայության հիմքով:
Սա՝ նորմալ երկրում:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Այն, ինչպես միշտ, փորձում է նախապատրաստել հիմքեր՝ իշխանությունը պահելու: Եթե վաղը հուժկու պատերազմ սկսվի, ապա մեր պարտության,իսկ շատ հնարավոր է, որ նաև ոչնչացման պատճատ մատնանշվելու է այլ երկրների կողմից Հայաստանին զենք չտալու հագամանքը:
Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր՝ խրոխտաբար կռվելու, բայց կրկին անգամ դավաճանվեց Հայաստանը՝ թողնվելով բախտի քմահաճույքին:Ահա այսպիսին է լինելու արդարացումը: Բայց ամենամեծ ցավն այն է, որ այս ստերին վաղը կրկին հավատացողներ են գտնվելու, որոնք, ատելությամբ լցվելով այլ երկրների նկատմամբ, Նիկոլին անմեղ են հանելու ու, չի բացառվում, նաև հերոսացնելու: Վերջիվերջո եթե հայ հանրությունն ադեկվատ լիներ, ապա 44-օրյա պատերազմից հետո ՔՊ-ի քաղաքական վերարտադրությունն ուղղակի անհնար կլիներ: Հետևաբար՝ ո՞րն է երաշխիքը, որ նույն պատմությունը չի կրկնվելու, նույն խայտառակությունը չի արձանագրվելու:
Ոչ մի երաշխիք էլ չկա ու չի կարող լինել, քանի դեռ այսպիսին է հայաստանյան հասարակությունը՝ «ժողովուրդ» կոչվածը:
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել. «Փաստ»

  Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան և ինստագրամյան մոտ 200 նոր էջեր են ստեղծվել. «Փաստ»Իշխանությանը սպասարկող ֆեյսբուքյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով