Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Ի՞նչ բարոյական իրավունքով


Նիկոլ Փաշինյանը շարունակում է հիասթափեցնել հայաստանյան իրականությունից իր կտրվածությամբ ու դրա հետևանք դարձած խիստ վերամբարձ հայտարություններով:
Հակառակ այն բանի, որ ՀՀ կառավարությունը նվազագույն ամսական աշխատավարձ 68 հազար դրամը դարձրել է 75 հազար դրամ՝ պարտադրելով գործատուներին հունվարի 1-ից այլևս դրանից պակաս աշխատավարձ չվճարել աշխատողներին,նույն օրը վարչապետը Կառավարության նիստում ունեցած իր ելույթում ծաղրել է բոլոր այն ուսյալներին ու ոչ միայն, որոնք աշխատում են 75 հազար դրամով:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ աղքատությունը բացառապես մարդկանց ուղեղների մեջ տեսնող Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նմանորակ դատապարտողական հայտարարություններով՝ տպավորություն ստեղծելով, թե ոչ թե աղքատ Հայաստանի, այլ ասենք Մոնակոյի տիրակալն է:
Հարց ՝ եթե 75 հազար դրամ աշխատավարձը Նիկոլ Փաշինյանը համարում է ամոթալի, ապա ինչո՞ւ է նրա կառավարությունը հենց այդքան սահմանում մինիմալ աշխատավարձը Հայաստանում, այլ ոչ թե ասենք դրա կրկնակին:
Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ ցածր աշխատավարձ Հայաստանում ստանում են հիմնականում մտավոր բնույթի աշխատանք կատարողները՝ ուսուցիչներն ու դասախոսները, գիտնականները և այլն, իսկ ասենք «Yandex»-ի տաքսիստները՝ դրանից մի քանի անգամ ավելի: Ամոթանք պետք է տալ ոչ թե նրան, ով, ունենալով կրթություն, ստիպված է աշխատել գրոշներով, այլ այն կառավարութանը, որի երկրում նման տեսարանը միանգամայն օրինաչափ է, շատ հաճախ հանդիպող:
Եթե իշխանությունները չեն կարողանում երկրում հաղթահարել աղքատությունը, չեն կարողանում ստեղծել այնպիսի աշխատաշուկա, որտեղ քաղաքացիները կկարողանան լիարժեքորեն ինքնադրսևորվել ու կառուցել սեփական բարեկեցությունը, ապա առնվազը հիմարություն ու անբարոյականույթուն է սեփական ձախողումներում մարդկանց մեղադրելը:
Երևի շատ ուսուցիչներ, մանկավարժներ այս օրերին հենց Նիկոլ Փաշինյանին են լսում ու վերակողմնորոշվում՝ թողնելով մանկավարժի աշխատանքն ու դառնալով պարեկ՝ նկատի ունենալով վերջին շրջանի տենդենցները: Արդյունքում կործանվում է գիտակրթական ոլորտը, արտագաղթում են ուղեղները, իսկ պարեկներն ու տաքսիստները՝ երկրաչափական պրոգրեսիայով ավելանում:
Շոֆերների ու պագոնավորների երկիր է դարձել Հայաստանը և ոչ ավելին:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ժողովուրդը, հասարակությունը պիտի իմանան մի քանի պարզ բան՝ ինչ ստացավ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին իշխանություն նվիրելու արդյունքում

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Բնականաբար, ես գտնվում եմ Հայաստանից դուրս: Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, …