Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն


ԱՄՆ իշխանությունները սկսում են գնահատել Ֆլորիդա նահանգում «Յան» փոթորկի հասցրած վնասը՝ ենթադրելով, որ այն կարող է դառնալ երկրի պատմության մեջ ամենակործանարարներից մեկը, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք սկսում ենք գնահատել Ֆլորիդայում ավերածությունների մասշտաբները, որոնք, հավանաբար, կարող են դառնալ երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը։ Մեր սրտերը ցավում են այն մարդկանց համար, որոնց կյանքը ավերվել է այս փոթորկի պատճառով։ Մենք ձեզ հետ ենք։ Եվ մենք ձեզ հետ կմնանք այնքան, որքան կպահանջվի», – գրել է պետության ղեկավարը Twitter-ի իր էջում ։
Վերջին տվյալների համաձայն ՝ Ֆլորիդայում «Յան» փոթորկի զոհ է դարձել առնվազն 42 մարդ, նահանգում շուրջ 1,3 մլն սպառողներ մնում են առանց էլեկտրականության: Տարերքի նահանգում զանգվածային ավերածություններ է առաջացրել, կաթվածահար արել հեռահաղորդակցային ցանցերի և օդանավակայանների աշխատանքը:
Նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը նախկինում «պատմական» էր անվանել իր տարածաշրջանին հասցված վնասը փոթորկից և տեղական գետերից մեկի վարարումը որակել որպես իրադարձություն, որը տեղի է ունենում հինգ հազար տարին մեկ անգամ։


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխող թուրքահպատակ բանդան մեր Արցախը վերածում են արևմտյան ադրբեջանի ,իսկ Հայաստանը ` թուրքական վիլայեթի ,ժամանակ չի մնացել .Աստղիկ Մարգարյան

Հասարակության տարբեր խավերի հետ ունեցած առօրյա քննարկումներից , միայն կարող եմ հստակ արձանագրել մեկ փաստ: …