Երկուշաբթի , 6 Փետրվարի 2023

Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին


Երկնքին կուտակված ամպերը կարծես չենք կարողանում ցրել, բայց Ուսուցիչ ենք, լույս ենք փնտրում, որ սփռենք մեր շուրջը` ձգտելով հավատարիմ լինել լույսի ջահակիր լինելու մեր պատգամին։
Սերնդի ճակատագիրը նվիրաբերում դարձավ, տղաների կյանքը դրվեց հայրենյաց զոհասեղանին, խեղճացավ Ուսուցիչը, կոտրվեց, բայց ջարդված մեջքը նորից ուղղեց, որ մտնի կրթօջախները… Ու մտավ, որ անմահացնի անունները նրանց, ովքեր դպրոցական նստարանից դեռ նոր էին վեր կացել, ովքեր հայրենասիրության դասը սերտած` լույս դառնալով հավերժացան։
Երկինքը մթագնել է, ամեն օր նոր ամպեր են կուտակվում…
Վտանգվում է երկրի կյանքը, իսկ մենք փրկության ուղիներ ենք փնտրում։ Ուսյալ սերունդը վաղվա դիվանագետն է, վաղվա նախագահը, երկրի տնտեսագետն է, հիվանդին ապաքինող բժիշկը, վաղվա ուսուցիչն է, երկիրը պաշտպանող զինվորականը…
Այսօրվա սերունդը, ով էլ լինի նա, մեր վաղվա օրն է, ով Մարդ լինելու արվեստն է սերտում տանը, դպրոցում, թե ամենուր։ Ուսուցիչը նրանց կողքին է միշտ` որպես ուսուցանող թե խորհրդատու, որպես առաքյալ թե լուսատու, որպես մարդ, ով մարդասիրության ազնվագույն որակներ է սերմանում, տանում նրանց գիտելիքի ու կյանքի ճանապարհով։
Լինենք Ուսուցիչ` երբեմն` սրտացավ ու խիստ, երբեմն` ժպտերես ու ջերմ, երբեմն` կյանքով լցված ու հուզառատ… Փորձենք սրբել երբեմն հուզմունքից ալեկոծված մեր սաների թաց աչքերը, հարկ եղած դեպքում ծափ ու ծիծաղով լցնենք նրանց սրտերը, երբևէ չամաչենք ասել, որ սիրում ու հարգում ենք նրանց, երբ այդ մի քանի բառի մեջ կյանք կա, ապրելու, արարելու, ոգեշնչվելու մեծ իմաստ… Վերևից իջնենք, եթե անհրաժեշտ է, մեր հայրենանվեր աշխատանքում սովորենք միմյանց աչքերի նայել ուղիղ, խորաթափանց, հաստատակամ…
«Առաքյալ» պատվանունը Ուսուցչին է տրվել, ուրեմն այն մեզ հետ տանենք քար ու մացառներով, ամպամած երկինքը պատռելով, լույսի փնտրտուքով, սպառված հավատի վերածննդով, մայր հայրենիքի ու այս մի կտոր Արցախի նոր լուսաբացով։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այնքան ատելությունը մեծ էր նախկինների հանդեպ, որ հիվանդացրին ազգին ու երկիրը հանձնողներին սկսեցին մեծարել…

Երևանը 2804 տարեկան է, Ադրբեջանն էլ` 104, բայց ինչու՞ հարևան երկրի միապետը բարբաջում է, թե …