Կիրակի , 5 Փետրվարի 2023

ՁԵԶ ԹՎՈւՄ Է ՀԵՐԹԸ ՁԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻՆ ՉԻ՞ ՀԱՍՆԵԼՈւ…

Мигрдат Ростомович Мадатян

Երեկվանից ուզում եմ մեկ հարց տալ՝ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն, թե արդյո՞ք նույն կարգի վրդովմունք կարտահայտեին և դասադուլ կանեին եթե այս իշխանությունները որոշեին Համալսարանը չմիավորել, այլ վերանվանել Քեմալ Աթաթյուրքի անունով։
Հարցս իհարկե հռետորական է, ինչի օրինակով էլ ուզում եմ անդրադառնալ այսօրվա նեղ էգոիստական մոտեցումներին։ Փաստորեն մարդկանց մոտ մի համոզմունք կա, որ եթե խնդիրը իրենց դռանը չի չոքել, իրենք ոչ մի վերաբերմունք կարող են չունենալ։
Ես բոլորովին հիմա նախատինքի խոսք չեմ ասում Բրյուսովի անվան Համալսարանի ուսանողներին, այն բանի համար, որ անտարբեր գտնվեցին 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների, Հայաստանը՝ թշնամուն հանձնելու և Հայրենիքում կատարվող այլ արհավիրքների նկատմամբ։
Ասեմ ավելին՝ ինքս երբեք որևե կապ Բրյուսովի անվան Համալսարանի հետ չեմ ունեցել, որևե բարեկամ կամ հարազատ չունեմ այնտեղ սովորող, սակայն ամբողջովին համակարծիք եմ Համալսարանի ուսանողների բողոքի ակցիաների հետ և եթե այդ ակցիաների լոկալության աստիճանը կլայնանա, ապա նաև ֆիզիկական մասնակից կդառնամ։
Ես ուզում եմ ուղղակի մի ցավոտ բանի մասին խոսել, չէ, Նիկոլը ու իր ոհմակը ուժեղ չեն, իրականում շատ թույլ են, սակայն տարիներ շարունակ մեզ դարձրել են այնպիսին, որ մտահոգ լինենք բացառապես մեր շքամուտքի համար և շքամուտքից դուրս տեղի ունեցածը մեզ հետաքրքիր չլինի։ Հենց դա է պատճառը, որ շատերի համար հասկանալի չի, թե ես և իմ ընկերները ինչու ենք պայքարում այս ազգադավերին հեռացնելու համար… Մարդիկ մտածում են՝ ուրեմն շահ ունենք։ Եվ Փաշինյանի ստած իրականության մեջ հավատում այն բանին, որ կամ «նախկին թալանչի» ենք, ու «վառված» Փաշինյանից, կամ ապագայի ակնկալիքներ ունենք։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր վստահ ճանաչում են մեզանից յուրաքանչյուրին և գիտեն, որ դա սուտ է, լավ չեն կարողանում հասկանալ, որ կարելի է սեփական շքամուտքից դուրս էլ տեսնել։
Հավատացեք, որ ինձ համար, վերջին շրջանի իրադարձություններից ամենաանշանակալին, դա Բրյուսովի անվան Համալսարանը՝ Մանկավարժականին միացնելը չէ, սակայն համոզված եղեք, որ այսօր բողոքող ուսանողների կողքին եմ։ Ուղղակի մի բան եմ ուզում ասել՝ այդ Համալսարանում 4-6 տարի սովորելու եք, ավարտեք… Իսկ Հայրենիքը Ձերն է առհավետ։
Վաղը, Բրյուսովի Համալսարանի շենքը վաճառելու են, և մի կարճ ժամանակ հետո, այնտեղ կտեղակայվի ինչ-որ մի «շիշ բռնողի» գրասենյակ, սակայն մեր մեջ այնպայման կգտնվեն այնպիսինները, ովքեր դրան էլ արդարացում կգտնեն, միայն թե իրենց ընթրիքի ժամը չխախտվի։
Հիմա դիմում եմ մնացած Համալսարանների ուսանողներին, սիրելիներս, այնպիսի դիրքորոշում ունեք, կարծես Բրյուսովի համալսարանը՝ Մանկավարժականին միացնելու խնդիրը վերաբերվում է միայն Բրյուսովցիներին։ Ես կարող եմ արդար հարց բարձրացնել՝ ու՞ր եք, ինչու՞ փողոցում չեք, ինչու՞ Բրյուսովցիների կողքին չեք՝ Մանկավարժականականներ… Պետ. Համալսարանականներ… Ֆիզիկական կուլտուրայի, Ագրարային համալսարանի ուսանողներ… Թե՞ Ձեզ թվում է հերթը Ձեր Համալսարաններին չի հասնելու և ուղղակի Համալսարանական շենքերը վաճառելու համար Ձեզ չեն «միավորելու», փակելու, Աշտարակ կամ մի այլ շրջան տեղափոխելու…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսօր էլ ժողովրդի անունից են խոսում, սակայն իրականում Նիկոլի կեղտերն են մաքրում ու թաքցնում և շեղում իրական խնդիրներից ու մեղավորներից

Չե՞ք հասկացել, որ 2008-2018 տականքներին, ըստ երևույթին, Հայաստանում չի՛ եղել ոչ մի բողոքի ակցիա, որն …