Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Զարեհ Սինանյանի շքեղ կյանքի գինը


Խոսելով Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի ու անձամբ իր հանդեպ եղած բացասական վերաբերմունքի մասին՝ Զարեհ Սինանյանը համոզմունք է հայտնել, որ ինքը ոչինչ չի արել՝ արժանանալու «խուլիգանական ակտերին»՝ նկատի ունենալով դաշնակցական սփյուռքյան երիտասարդների հայտնի բողոքի ակցիաները՝ ընդդեմ իր ու ողջ իշխանության:
Տարօրինակ կլիներ, իհարկե, եթե Սիանանյանը խոստովաներ, որ իրականում այն ընդդիմությունը, որը կա Սփյուռքում անձամբ իր ծավալած գործունեության դեմ, դեռ մի բան էլ քիչ է այն վնասների դիմաց, որ նա հասցրել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, հայկական օրակարգին ու Սփյուռքում գործող հայրենասիրական կառույցներին՝ շարունակաբար պառակտելով ու ցեց գցելով Սփյուռքի ներսում:
Ի՞նչ է ցույց տվել Սինանյանի պաշտոնավարման շրջանը, որի պատճառով նա այդքան ատելի է դարձել սփյուռքահայերի շրջանում:
Ցույց է տվել այն, որ Հայաստանը, որը պետք է դառնար Սփյուռքի առանցքը, ներշնչողն ու համահայկական օրակարգի ձևավորման կենտրոնը, զբաղված է ասենք Ցեղասպանության հարցի «ջրմամբ»: Հեղափոխությունից ի վեր Ցեղասպանության հարցը մի տեսակ տաբու է դարձել Հայաստանում, իսկ Թուրքիայի պատասխանատվության մասին առհասարակ խոսք չի գնում: Միայն Հայկական հարցին, հայոց պահանջատիրությանը հասցված տիտանական վնասն ու Թուքիայի շահերի բացահայտ սպասարկումը բավարար են, որ Զարեհ Սինանյանին ատեն:

Իհարկե, խնդիրները միայն Հայկական հարցով չէ, որ սահմանափակվում են, քանի որ բացի հայ-թուրքական մերձեցման անխուսափելիության մասին անիմաստ քարոզներից, որ բացահայտ կամ լատենտ կերպով այս ողջ ընթացքում Սինանյանը տարել է, կան նաև այլ խնդիրներ՝ կապված ասենք Սփյուռքից Հայաստան ուղղված նյութական միջոցների տնօրինման, Սփյուռքին համահայկական նշանակության հարցերում մոլորության մատնելու ձգտման, ինչպես նաև գործող ավանդական կառուցակարգերի վարկաբեկման հետ: Օրինակ՝ ո՞ւմ է պետք «Համաշխարհային հայկական համաժողով» կոչված ֆարսը, եթե այն միավորելու փոխարեն պառակտում է Սփյուռքի ուժերը, համախմբելու փոխարեն՝ ջլատում այն:
Ամենավատը, սակայն, այն է, որ Զարեհ Սինայնանն ու ողջ իշխանությունը, երեսները պադոշ սարքած, համարձակություն չունեն՝ հաշվի նստելու իրենց իսկ ստեղծած իրականության հետ և վերջապես խոստովանելու, որ ձախողվել են, որ խաբել են, որ այն չեն, ինչ ներկայանում էին: Հասկանում են, որ եթե խոստովանեն, ապա ստիպված են լինելու հեռանալ, իսկ լավ կյանքից հրաժարվելու ցանկություն նրանք չունեն՝ պատրաստ լինելով բոլորին «փուռը տալ» միայն թե մնան ղեկավար:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ահա թե ինչու են կաթողիկոսները մերժել Զարեհ Սինանյանին

«Առաջին ալիքի» եթերում Զարեհ Սինանյանը գանգատվել է կաթողիկոսներից, որ վերջիններս մերժել են իր հրավերը՝ մասնակցելու …