Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսքան շատ ինքն իրեն հակասում


Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում կրկին փորձել է առաջ տանել այն ծեծված թեզերը, որոնք առնվազը կործանարար պատերազմից ի վեր նա և նրա կուսակիցներն ամեն անգամ ջանացել են հնչեցնել ու հիմնավորել:
Մասնավորապես՝ հիմնական թեզը, որը Փաշինյանը փորձել է հասցնել հայ հանրությանը, Արցախը զիջելու գնով Հայաստանը անձեռնմխելի պահելու վերաբերյալ կեղծ թեզն էր մի դեպքում, երբ նույն ասուլիսի ընթացքում վարչապետը չէր բացառել, որ խաղաղութան պայմանագրի ստորագրումից ընդամենը կես օր հետո կարող է նոր պատերազմ սկսվել՝ դրանով իսկ թերևս խոստովանելով սեփական տեսակետի խոցելիությունը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսքան շատ ինքն իրեն հակասում:
Այս երևույթը կարելի է բացատրել Փաշինյանի ձգտմամբ՝ նմանօրինակ ասուլիսների միջոցով ուղերձ հղելու ոչ այնքան հայ հանրութանը կամ սփյուռքին, որքան՝ արտաքին լսարանին, բայց մանավանդ՝ Ադրբեջանին: Ասել կուզի՝ Նիկոլ Փաշինյանը ասուլիսներ է կազմակերպում՝ ոչ թե հայ հանրության հետ երկխոսելու, այլ թուրքերին տված իր հավատարմության երդումը հաստատելու համար, գուցե նաև այլ արտաքին դերակատարներին ուղերձներ հղելու: Բայց եթե այդպես է, ապա է՛լ ո՞ւր մնաց հայաստանցին, հայ մարդը՝ անկախ նրա բնակության վայրից, նա, ում քվեի շնորհիվ է, որ երեկվա ընդդիմադիր Նիկոլը վարչապետ Նիկոլ Փաշինյան է դարձել:
Իրականությունն այն է, որ իշխանություններին այսօր առհասարակ ամենաքիչն է հուզում հայ հանրության՝ իրենց մասին ունեցած կարծիքը, ինչը կարող է պայմանավորված լինել նախևառաջ Հայաստանի ու հայ ժողովրդի սուվերենության փաստացի կորստով: Մի պարագայում, երբ դու դառնում ես քաղաքականապես լիովին կախյալ մեկ այլ երկրի կամ երկրների իշխանությունների ու առաջնորդների բարի կամքից՝ սուվերենությանդ վերջին հատիկները զիջելով օտարին, ժողովուրդդ քեզ համար այլևս բացարձակ արժեք կամ անգամ սուբյեկտ չի դիտարկվում:
Այսինքն՝ իշխանություններին այսօր չի անհանգստացնում այն հարցը, թե եթե բացահայտ ադրբեջանամետ քարոզչություն տանեն կամ թուրքական առաջնահերթություններն առաջ մղեն, ինչպե՞ս այդ փաստը կազդի իրենց վարկանիշի վրա կամ չի ազդի: Ավելին՝ հենց նոր ռեալներն են նաև պատճառը, որ ընդդիմության բազմամարդ հանրահավաքներն այդպես էլ արդյունք չեն տալիս, ու եթե նույնիսկ դրանք վերածվեին էլ բացահայտ բախման կամ անգամ քաղաքացիական պատերազմի, Նիկոլ Փաշինյանի աթոռը դրանից չէր սասանվի: Թերևս հենց այս գիտակցումից ելնելով է, որ ընդդիմությունը մշտապես ձեռնպահ է մնում փողոցային պայքարը անհարկի սրելուց՝ շատ լավ պատկերացնելով իրերի իրական դրությունը:
Հայաստանի սուվերենության վերականգնմանը մեծապես կարող էր նպաստել Սփյուռքի հետ երկկողմ կապերի վերագնահատումը, բայց նկատի ունենալով, որ Թուրքիայի երազանքն առանց Սփյուռք Հայաստան և առանց Հայաստան Սփյուռք տեսնելն է՝ այս իշխանությունների օրոք երազելն անգամ հակացուցված է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իշխանությունների մանիպուլյատիվ հնարքը. ի՞նչ են մոգոնել այս անգամ

Առողջապահության իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանը, հետ չմնալով իր թիմակիցներից, ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ պետութունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով