Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Աննա Հակոբյանի ինքնաարդարացման մոլուցքը. ո՞վ է մեղավորը

Նախօրեին 44–օրյա պատերազմի հերոսներից Տարոն Անդրեասյանի ընտանիքին հյուրընկալված Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան ստատուսով անդրադարձել է իր այցելությանն ու սովորության համաձայն՝ դրա տողատակերում ինչ-որ բաներ ակնարկել՝ ակնհայտորեն փորձելով թեթևացնել արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտության հարցում սեփական ամուսնու ունեցած մեծագույն մեղքը:

Մասնավորապես՝ գովաբանելով Տարոն Անդրեասյանի հերոսությունը՝ Աննա Հակոբյանը մի քանի միլիոն հայի մեղադրել է անհիմն կերպով Տարոնի «տեսակի բաժնետեր» դառնալու համար՝ բացահայտորեն ակնարկելով, որ եթե բոլորը Տարոնի նման քաջ լինեին, պարտության փոխարեն հաղթանակ կունենայինք:
Աննա Հակոբյանը անընդհատ ջանում է խեղաթյուրել իրականությունն ու փրկել Նիկոլ Փաշինյանին պարտության համար միակ գլխավոր պատասխանտուն համարվելուց: Այս իմաստով նկատենք, որ իր այդ ձգտումներում նա միայնակ չէ: Փաշինյանն էլ իր հարցազրույցներում իրեն թերևս համարել է պատասխանատու, բայց միևնույն ժամանակ հայտարարել է, թե միակ մեղավորը չէ:
Իսկ իրականությունն այն է, որ մինչև նոյեբերի 10-ը, այսինքն՝ մինչև չարաբաստիկ հայտարարության ընդունումը, թշնամին 44 օրվա ընթացքում կարողացել էր բռնազավթել 7 շրջաններից ամենաշատը 4-ը, իսկ մնացյալ երեքը կամ նույնիսկ դրանից էլ ավելին հայոց բանակը, որն ակնհայտորեն այդ օրերին դավաճանված էր, շնորհիվ հայորդիների քաջության ու բացառապես անձնական սխրանքի, կարողացել էր պահել՝ ստիպված լինելով դրանք հանձնել հայտարարությունից հետո, իսկ շատերն էլ մի տևական ժամանակ հրաժարվում էին ենթակվել հրամանին:
Ուստի հարց է առաջանում, թե ինչի՞ համար է Աննա Հակոբյանը մեղադրում հայ տղամարդկանց, զինվորներին ու բանակին, եթե խոշոր հաշվով հայկական կողմը կատարել էր իր հանձնարարությունը՝ միայնակ պայքարելով ընդդեմ Հայաստանի կազմված մի շարք երկրների կոալիցիոն ուժերի դեմ՝ գումարած տեռորիստները:
Աննա Հակոբյանի ստատուսները վաղուց դարձել են հայի ոգին ու տեսակը պախարակող, իրականությունն այլասերող գրառումներ՝ մեծ հարված հասցնելով նաև նրա ամունսու ու թիմի քաղաքական հեղինակությանը, քանի որ դրանք ոչ թե թեթևացնում են այս իշխանությունների՝ պարտության հարցում ունեցած մեծագույն մեղքի ծանրությունը, այլ ընդգծում են Փաշինյանների ընտանիքի հակահայ հայացքները՝ ևս մեկ անգամ համոզելով, որ ՔՊ ընտրողներն իսկապես ճակատագրական սխալ են թույլ տվել:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով