Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Ի՞նչ կտա Հայաստանին ֆրանսիայի Սենատի բանաձևը

Ֆրանսիայի Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունումը, որը փաստացի Ադրբեջանի պարտությունը պետք է համարել, անկասկած, նշանակալի իրադարձություն է ոչ միայն Հայաստանի կամ Արցախի համար: Այն նախևառաջ հաղթանակ է Ֆրանսիայում ծվարած հայկական սփյուռքի համար ու վառ օրինակ այն բանի, թե ինչ է նշանակում կարևոր երկրներում ազդեցիկ հայ համայնքի գոյությունը հենց Հայաստանի կյանքում:

Իհարկե, միամտություն կլիներ կարծելը, թե սույն բանաձևի ընդունումը կարող էր պայմանավորված լինել բացառապես Հայաստան-Ֆրանսիա ջերմ հարաբերություններով կամ այդ երկրում հայկական համանքի ազդեցիկությամբ, սակայն միանշանակ է, որ Սփյուռքի այդ հատվածի խաղացած դերը տվյալ պարագայում չափազանց դրական արդյունք է տվել՝ Հայաստանին տալով լրացուցիչ ռեսուրս՝ առնվազը դիվանագիտական ճակատում:
Խնդիրն այն է, սակայն, որ ցանկացած ձեռքբերում կարիք է զգում ամրապմնդման ու անշրջելիության: Բնական է, որ ադրբեջանը, բախվելով Ֆրանսիայի կոշտ դիրքորոշմանը, փորձելու է տեսանելի ապագայում սիրաշահել այդ երկրին, տարբեր խաղեր տալ ու ի չիք դարձնել հայանպաստ բանաձևի կենսունակությունը: Այս առումով մեծ անելիքներ ունի հայկական դիվանագիտությունը, որը, սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, չափազանց կաշկանդված է գործում՝ առիթը բաց չթողնելով՝ հայտարարելու, որ Հայաստանը նպատակ չունի՝ Ադրբեջանի համար հավելյալ խնդիրներ ստեղծելու:
Մյուս կողմից՝ հարկ է սթափ կերպով գնահատել Սենատի ընդունած բանաձևի արժեքն ու գործնական նշանակությունն ու այն չգերագնահատել. այն ունի խորհրդատվական նշանակություն ու ոչ մեկին ոչինչ չի պարտադրում: Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ Արցախի ադրբեջանական տարածք լինելու մասին այլևս բացեիբաց խոսում են ոչ թե թուրքերը կամ օտարները, այլ հենց Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն գնով փորձում են իրենց գործած մեղքերը բարդել նախկին իշխանությունների վրա՝ պնդելով, թե իբր հենց նրանք են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ իրենց շարժվելու տեղ չթողնելով:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանություններն իրենք են հանդես գալիս ադրբեջանանպաստ դիրքերից, իսկ նման պայմաններում մեծ հույսեր կապել թեկուզ բարեկամ, բայց օտար երկրների հետ, ուղղակի միամտություն կլինի:
Ֆրանսիացին, որքան էլ հայասեր կամ նման իմիջով ներկայացող, չի կարող հայից ավելի հայ լինել, նույնը և ռուսը կամ ամերիկացին ու նույնիսկ ասենք մոնղոլը: Յուրաքանչյուր երկրի կառավարություն նախևառաջ ինքն է հաստատում իր նարատիվներն ու դրանք ճիշտ ուղղությամբ հասցեագրում:
Մեր դեպքում ՔՊ-ական իշխանությունը վաղուց է կողմնորոշվել Արցախի հարցում՝ սահմանելով ադրբեջանանպաստ նարատիվներ ու դրանք հասցեագրելով աշխարհին ու աշխարհասփուռ հայությանը նաև, ինչի հետևանքով բախվել ենք լայնամասշտաբ ազգային աղետի, որի վերջը չի երևում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսքան շատ ինքն իրեն հակասում

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում կրկին փորձել է առաջ տանել այն ծեծված թեզերը, որոնք առնվազը կործանարար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով