Կիրակի , 4 Դեկտեմբերի 2022

Անբուժելի «հիվանդը»

2022 հունվարի 18-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս: Այդ ելույթից անմիջապես հետո, նույն օրը, Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկատվություն է տարածել, որ «Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով»։ Փաստացի՝ Արաբական Միացյալ Էմիրություններից Արմեն Սարգսյանը փախել է մեկ այլ երկիր, որից հետո այլևս չի վերադարձել (տանից դուրս է եկել և այլս չի վերադարձել)։ Մի քանի օր հետո, հունվարի 23-ին (կիրակի օրը) նա հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին ու անհետացել բոլորի տեսադաշտից՝ Էլեկտրոնային եղանակով Երևան ուղարկելով իրավական ոչ մի ձևակերպում չունեցող, անստորագիր մի թղթի կտոր։

2022 թվականի հունվարի 25-ին (անհասկանալի «հրաժարական»-ից երկու օր հետո), Հանրապետության նախագահի աշխատակազմը, պատասխանելով իշխանական Civic.am լրատվամիջոցի հարցերին, հայտնել է, որ «Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»։ Այդ օրվանից արդեն անցել է 301 օր, սակայն Արմեն Սարգսյանը ոչ միայն Հայաստան չի վերադարձել, այլև չի հրապարակվել նրա մասնակցությամբ որևէ նոր լուսանկար կամ տեսանյութ։ Ստացվում է, որ 301 օր շարունակ նա անցնում է համապատասխան բժշկական հետազոտություններ և բուժզննում։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ վերջին լուսանկարում (կցվում է) նա բավականաչափ առողջ է և առույգ, ամենևին հիվանդի, առավել ևս անբուժելիի տեսք չունի։
Այս ամենը փաստում է մեր այն ենթադրությունը, որ Արմեն Սարգսյանը պարզապես փախել է Հայաստանից ոչ միայն իր կարգավիճակի օրինականության (միայն Հայաստանի քաղաքացի լինելու իրավական խնդրի), այլև Նիկոլ Փաշինյանի հետ ենթադրյալ հանցավոր փոխգործակցության հետևանքներից թաքնվելու համար։
Հ․Գ․1․ Կատարում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունը, որին իր պաշտոնավարման շրջանում, այդ թվում Արցախի ականապատ դաշտերի քարտեզները Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնելուց հետո, մի քանի անգամ Կատար այցելած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, չի մասնակցում։ Այդ օրերին հաճախակի Կատար այցելող Արմեն Սարգսյանը դադարել է Կատար այցելություններից, հավանաբար, խնդիրը լուծված լինելու հանգամանքով։
Հ․Գ․2․ Իրականում անբուժելին մեր երկիրն ու հասարակությունն է, այլ ոչ թե դրան խաբող խարդախ խաբեբաները, որոնց մի մասը դեռ շարունակում են իրենց ձեռքում պահել խաբեությամբ ժողովրդից զավթած իշխանությունը՝ այն դարձնելով հարստության աղբյուր և ծառայեցնելով թշնամու շահերին։
Էդգար Ղազարյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եկե՛ք վերհիշենք Նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներն և համեմատենք

Ապացուցված թեզ է ՝ հզոր պետություն ունենալու համար , պետք է երկրում զարգացնել երեք հիմնական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով